Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ուզում են, որ էս երկրում հայ չապրի, անտանելի պայմաններ են ստեղծում այս երկրում ապրող մարդկանց համար»․ Էդգար Ղազարյան

Նոյեմբեր 19,2024 17:18

«Այստեղ կա մի հատ որոշում կայացնող և մի հատ վոթսափ հավելված, ու դրանով կայացվում են այս երկրի բոլոր որոշումները։ Իսկ ո՞ւմ շահերից են բխում այս իշխանության կայացրած որոշումները՝ Ադրբեջանի ու Թուրքիայի։ Այս նախագիծը բացառություն չէ»,- ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Քննարկվում է  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Խոսքը վերաբերում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու նախաձեռնությանը:

Էդգար Ղազարյանը, անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին, հայտարարեց․ «Ուզում են, որ էս երկրում հայ չապրի, անտանելի պայմաններ են ստեղծում այս երկրում ապրող մարդկանց համար և դա անում են անմիտ բացատրություններով․․․Գնացել՝ ո՞ւմ եք կպել․ ինչքա՞ն փող է ձեր ուզածը՝ 132 միլիարդ։ Տիկին Աննան մի հատ ճաշ ուտի, 132 միլիարդ կհավաքվի։ Կարո՞ղ է՝ չի հավաքվում, կարո՞ղ է տենց չի հավաքվում այս երկրի փողը։

Հլը հարցրեք՝ խորհրդարանի նախագահն ո՞ւր է։ Վերջին նկարը տեսել եմ՝ Վիետնամում նավակ է քշում, որ եկավ ՀՀ, մի հատ 200 հազար դոլարանոց BMW է նստելու, Տոյոտա պրադոներով գնալու է այն ամառանոցը, որի ձեռքբերման աղբյուրները ոչ մեկիս պարզ չէ։ Իրենց հարցրեք՝ ինչի տեր են եղել ու հիմա ինչի տեր են դարձել։ Ու գնացել, կպել են ամենահասարակ կյանքով, արժանապատիվ ձևով ապրող մարդկանց և նրանց ծառայություններ մատուցողներին»։

Էդգար Ղազարյանը վստահեցրեց՝ այս օրենքը չի փոխվելու․ «Պետք է այս կառավարությունը փոխվի, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու ոչ թե մենք խմենք հարկ վճարողների կենացը, այլ իրենք վերջին անգամ բաժակ բարձրացնեն հարկ վճարողների հիշատակի կենացը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930