Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Սա հարկային տեռոր է։ Պետք է գնանք, վարկեր վերցնենք, որ այդ հարկերը վճարենք»․ փաստաբան

Նոյեմբեր 19,2024 16:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սա հարկային տեռոր է։ Եկեք իրերը կոչենք իրենց անուններով»,- ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց փաստաբան Արշավիր Խալափյանը։

Քննարկվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Խոսքը վերաբերում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու նախաձեռնությանը:

Ըստ Արշավիր Խալափյանի՝ թեև հայտարարում են ավելի արդար հարկման համակարգի ձևավորման մասին, բայց ունքը բուժելու փոխարեն աչքն են հանում․ «Խոսում եք փաստաբանների եկամուտների մասին։ Կա մի փոքր խումբ, որի համար անկախ նրանից՝ ինչ օրենք ընդունվեց, իրենց չի վնասելու, բայց մեզ նմաններին՝ մանր ու միջին խավերին սպասարկող փաստաբանական գրասենյակներին, վնասելու է․ մենք հայտնվելու են փակման վտանգի առաջ։ Մենք պետք է գնանք վարկեր վերցնենք, որ այդ հարկերը վճարենք․ ո՞նց եք մտածել»։

Ըստ փաստաբանի՝ այս իրավիճակի հետևանքով տուժելու են քաղաքացիները։ Նա վրդովվեց․ «Մանր ու միջին խավերը կներեք, այս բառապաշարի համար, «աբրաշյատսա» են լինելու քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներին։ Հող ենք նախապատրաստում հարց լուծողների ինստիտուտի զարգացման, հզորացման համար»։

Փաստաբանն ասաց, որ այնպիսի տպավորություն ունի, որ մի անտեսանելի ձեռք, մի անտեսանելի ձայն կառավարությանը հուշում է ժամանակ առ ժամանակ կանոնավոր հաճախականությամբ, պարբերականությամբ այնպիսի նախաձեռնություններով հանդես գալ, որի արդյունքում հանրության դժգոհության աստիճանն ավելի է բարձրանում։

Արշավիր Խալափյանը հորդորեց հետաձգել այս նախաձեռնությունը, ծավալել շահագրգիռ քննարկումներ․ «Հինգ տոկոսը ճիշտ չեք համարում, խելամիտ ձևով բարձրացրեք։ Տրամաբանության մեջ չի տեղավորվում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930