Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնությունը վաստակած հայ ըմբիշներին մրցույթից դուրս թողնելը ևս բխում է Փաշինյանի «խեղճիզմի» քաղաքականությունից․ Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 19,2024 16:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Երևանում կայանալիք Բանակայինների Աշխարհի առաջնությանը Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնությունը վաստակած հայ ըմբիշներին մրցույթից դուրս թողնելը ևս բխում է Փաշինյանի «խեղճիզմի» քաղաքականությունից։ ՊՆ համապատասխան ներկայացուցիչն այդպես էլ չկարողացավ որևէ տրամաբանական բացատրություն տալ, թե ինչու են այդպես վարվել։ Ի՞նչ տրամաբանական բացատրություն պետք է լինի դրան, երբ դու մրցումներից դուրս ես թողնում քո ուժեղագույն մարզիկներին։ Ստացվում է՝ դու հաղթել չես ուզում կամ առնվազն նվազեցնում ես հաղթելու հնարավորությունները։

Համատարած արժեզրկման, ազգային արժանապատվության ոտնահարման շրջանակներում հայ հանրության համար առանձնահատուկ նշանակություն ունեն հայ մարզիկների հաջողությունները, չէ՞ որ ՀՀ դրոշի ծածանումը, ՀՀ հիմնը հնչելը՝ դրանք ազգային արժանապատվության զգացողության վրա ազդող և ոգևորող գործոններ են։ Ես նույնիսկ չեմ անդրադառնում այն հանգամանքին, որ այդ մրցույթին ներկա կլինեն հարևան հակառակորդ երկրի ներկայացուցիչներ։ Ինձ համար ուղղակի ակներև է, որ Փաշինյանի համար պարտությունը պետք է դարձնել օրինաչափ, ոչ թե նեղվել, ամաչել, փորձել փոխվել, այլ դարձնել ընդունելի, իսկ հաղթանակը, անգամ՝ մարզական ոլորտում, հակասում է «խեղճիզմի» ու թուլության քարոզին, դրա համար ուղղակի պետք է խաղից դուրս թողնել ուժեղներին ու հաղթողներին․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930