Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական ու իրական Հայաստանի արանքում Սասունցի Դավիթին որտե՞ղ ենք տեղավորելու․ Արթուր Սաքունց

Նոյեմբեր 19,2024 15:40

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը

Պատմական ու իրական Հայաստանի արանքում Սասունցի Դավիթին որտե՞ղ ենք տեղավորելու։

Դավիթը Սասունցի էր՝ պատմական Հայաստանում, Սասունն էլ հիմա Թուրքիայի տարածք է, ո՞ւ։

Էպոսը հիմա իրական Հայաստանում լինելո՞ւ է, թե մնալու է պատմական Հայաստանում։

Դա էլ տարածք չի, որ քաղաքականության սահմաններում որոշվի, այլ մշակույթային արժեք, որը տարածքային պատկանելիություն չունի։
Թուրքիայում էլ հաստատ էպոսը չեն իմանում ու իրենց պետք էլ չի, որևէ արժեք ու նշանակություն չունի, որ ասենք թանգարանում ցուցադրեն որպես հնագիտական պեղմամբ հայտնաբերված իր։

Չէ, Հայաստանի Հանրապետությունը միանշանակ անգնահատելի է ու բացարձակ է։ Հայաստանի Հանրապետությունը նաև արդյունք է պատմական զարգացումների /ոչ թե իհարկե լացի ու կորուստի ընկալմամբ, այլ լուրջ քաղաքական ուսումնասիրության, վերագնահատումների ու դասերի/, բովանդակություն է, որն իր մեջ չի կարող չտեղավորել, չներգրավել դարերով ստեղծված հայկական մշակույթը։

Բայց այդ գնահատումների արդյունքում էպոսի նման արժեքները անտեր չեն կարող մնալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930