Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Մենք գործ ունենք պետական հեղաշրջմանը հավասարազոր հակասահմանադրական գործողությունների հետ. հայտարարություն

Նոյեմբեր 19,2024 15:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետական լծակների չարաշահմամբ հայության մեջ թշնամական՝ ապազգային, հակաիրավական տրամադրությունների տարածումը անհրաժեշտ է դարձնում հասարակական-քաղաքական լայն շերտերի անհապաղ արձագանքը:

1990թ․ օգոստոսի 23-ին ընդունված հայոց պետականության հիմնարար փաստաթղթի՝ Անկախության հռչակագրի դեմ ոտնձգությունները ուղղված են հայ ժողովրդի բարձրագույն արժեքների դեմ: Դրանք հանգեցնելու են Հայաստանի ինքնիշխանության եւ միջազգային կարգավիճակի նսեմացմանը, որի հետեւանքով մենք ակամա հայտնվելու ենք թշնամական ուժերի շարունակական թելադրանքի դաշտում:

Համակերպվել այս ազգադավ գործողությունների տրամաբանությանը կնշանակի ոչ միայն հրաժարվել պետական ինքնիշխանությունից, այլեւ բնականոն համարել հետագա սերունդների ազգային ինքնության կորուստը եւ անխուսափելի ուծացումը։

Քաղաքակիրթ աշխարհից մեկուսացման եւ օրեցօր ծանրացող սոցիալական վիճակի պայմաններում Հայաստանի քաղաքացիներին պարտադրվում է մոռանալ արդարության եւ ճշմարտության կարեւորության մասին եւ ապրել միջազգային իրավունքով արգելված պատերազմի սպառնալիքի մթնոլորտում։

Խաղաղության երաշխիք կարող է լինել արդարությունը՝ այն բարձրագույն արժեք համարող միջազգային հանրության հետ հարաբերությունների սերտացմամբ, եւ երբեք՝ միակողմանի զիջումների՝ պարտվողականության քաղաքականությունը:

Մենք գործ ունենք պետական հեղաշրջմանը հավասարազոր հակասահմանադրական գործողությունների հետ, ինչը ՀՀ բոլոր քաղաքացիներին, պետական, քաղաքական եւ հանրային կառույցներին պարտավորեցնում է հանուն մեր ժողովրդի արդար իրավունքների ի մի գալ եւ կանխել Հայաստանում 1921 թ․ ռուս-թուրքական ապօրինի պայմանագրով թելադրված իրավիճակի վերականգնումն ու «օրինականացումը»։

«Ազգային Ժողովրդավարական Բևեռ» համահայկական կուսակցություն
«Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցություն
«Արդարություն» կուսակցություն
«Համերաշխություն» կուսակցություն
«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցություն

«Անահիտ» պատմամշակութային, երիտասարդության ՀԿ
«Արժանապատիվ ազատամարտիկների միավորում» ՀԿ, նախագահ Վոլոդյա Ավետիսյան
«Դէպի Բացարձակ ժողովրդավարություն» ՀԿ, նախագահ Վրէժ Զատիկյան
«Զարթոնք» գաղափարաքաղաքական ակումբ
«Զարթոնք» քաղաքացիական հասարակություն ՀԿ
«Ծնողազուրկ երեխաների հիմնադրամ» ՀԿ, նախագահ Կարինե Ստեփանյան
«Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորում, նախագահ Ալբերտ Բազեյան
«Հանուն Հադրութի» ՀԿ, նախագահ Լևոն Հայրյան
«Պետությունը հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Սուսաննա Գրիգորյան

Ալբերտ Բաղդասարյան – 1990 – 95թթ․ ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր
Ալիկ Ասատրյան – գեղանկարիչ
Աշոտ Հակոբյան – հոգեբան
Արայիկ Պապիկյան – փաստաբան
Արամ քահանա Գալստյան
Գրիգոր Բարսեղյան – մաթեմատիկական գիտութ. Դոկտոր֊պրոֆեսոր
Դավիթ Գյուլզադյան – լեզվաբան
Զարուհի Մուրադյան – գեղանկարիչ
Հասմիկ Մովսիսյան – երաժշտագետ
Մարի Առաքելյան – բանաստեղծուհի
Մեխակ Գաբրիելյան – 1990-95թթ․ ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր
Նիկա Բաբայան – երաժշտական պրոդյուսեր
Ոսկան Սարգսյան – լրագրող
Պետրոս Մակեյան – քաղաքական գործիչ
Ռաֆիկ Հովակիմյան – Իգոր Մուրադյան հիմնադրամի նախագահ
Ռուբեն Կարապետյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դեսպան
Սուսաննա Ավանեսյան – նկարչուհի
Վահան Արծրունի – երգահան, երգիչ
Վանո Դադոյան – հայկական բանահյուսության մեկնաբան
Վարդան Հայկազյան – բնագետ, կենսաբան
Տիգրան Կյուրեղյան – 1990-95թթ․ ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր

19.11.2024թ.
Հայտարարությունը բաց է միանալու համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930