Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Փող է պետք 13 միլիարդ, sms-ով կլինի, մի ձև կլինի, ձեր շրջապատի նորելուկ օլիգարխներին ասեք՝ եղբայր, մի քանի օրվա գերշահույթը տարեք, մուծեք բյուջե, այս հարցն էլ թող փակվի, գնա»․ Թադևոս Ավետիսյան

Նոյեմբեր 19,2024 14:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սա երկու կարևոր, արդար հարց է լուծում։ Մեկը՝ պատժում եք փաստաբանական հանրույթին, որը փորձում է ձեր քաղաքական նպատակներից ելնելով՝ հակադրվել ձեզ, մյուսն էլ՝ փող է պետք՝ 13 միլիարդ կլինի, 20 միլիարդ կլինի, դա բերում եք»,- ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Քննարկվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Խոսքը վերաբերում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու նախաձեռնությանը:

Նա իշխող ուժի ներկայացուցիչներին ասաց․ «Հարկում եք, որ տանեք, լրացուցիչ աջակցե՞ք, բա աջակցեիք մինչև հիմա։ Վեցը տարի քանի՞ մարդ է, որ ուզել է աշխատանքային իրավունքները պաշտպանել, չի կարողացել, քանի որ փաստացի գումար չի ունեցել, քանի՞ մարդ է ապօրինի կերպով աշխատանքից ազատվել ու արտագաղթել։ Այդ մարդը դարձել է նպաստառու ոչ իր մեղքով, այլ ապօրինաբար․ աշխատանքից՝ այդ թվում՝ պետական համակարգից ազատել են։ Հիմա ասում եք՝ ոչինչ»։

Պատգամավորը հորդորեց՝ գոնե գրեք այդտեղ՝ այն կազմակերպությունները կամ գրասենյակները, որոնք բացառապես անվճար ծառայություններ են մատուցում և պետության ֆունկցիա իրականացնում հատուկ սոցիալական խմբերի համար, իրենց մի հարկեք․ «Անվճար ծառայություն են մատուցում ՀՀ քաղաքացիների համար, ում հասանելի չէ վճարովի այդ ծառայությունը ստանալ։ Պետության գործառույթ են անում»։

Թադևոս Ավետիսյանը նաև մի գործնական առաջարկ արեց․ «Փող է պետք 13 միլիարդ, sms-ով կլինի, մի ձև կլինի, ձեր շրջապատի նորելուկ օլիգարխները, որոնք օր օրի գերշահույթներով թռիչքային աճում են, նրանց մի ձև ասեք՝ եղբայր, մի քանի օրվա գերշահույթը տարեք, մուծեք բյուջե, այս հարցն էլ թող փակվի, գնա։ Փողը եղավ, խնդիրը լուծվեց, լուծվեց արդարության սկզբունքը ոչ միայն ձեզ համար, այլև ողջ հանրության համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930