Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյանն ու Վասիլիս Մարագոսը դրական են գնահատել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումները

Նոյեմբեր 19,2024 14:30

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես՝ կողմերը դրական են գնահատել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում իրականացվող բարեփոխումները, որոնք վերաբերում են դատական համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին  և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերին:

Արդարադատության նախարարը շեշտել է հանրության լայն շրջանակներում դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը՝ ընդգծելով կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծումը: ԵՄ դեսպանը կարևորել է այս ուղղությամբ տարվող ԵՄ-Հայաստան երկխոսության հանձնառությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին: Կողմերն արձանագրել են ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերի  դերն ու փուլային շարունակականությունը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930