Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Քաղաքական որոշում է եղել դա՝ ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները չճանաչվեցին Հայաստանի քաղաքացիներ, ինչո՞ւ ճանաչվեցին փախստականներ»

Նոյեմբեր 19,2024 14:22

«Չեմ խորանա հիմքերի մեջ, քաղաքական որոշում է եղել դա՝ ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները չճանաչվեցին Հայաստանի քաղաքացիներ, ինչո՞ւ ճանաչվեցին փախստականներ։ Ինձ թվում է՝ որոշումը կայացնողը երեւի ավելի խորքային հիմքեր ուներ։ Բայց ամեն դեպքում որոշվեց այս անձանց ճանաչել փախստականներ ու կոդը թողնել անփոփոխ՝ 070, որովհետեւ մեծամասնության ձեռքին կար արդեն իսկ 070 կոդով անձնագիր»,- այսօր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց իրավունքներն ու սոցիալական ներառումը» խորագրով ֆորումի ժամանակ ասաց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության պետ Աննա Մակարյանը։

Նա նշեց, որ ՀՀ-ում հաշվառվելը դեռ չի նշանակում, որ ջնջվում է Արցախում հաշվառվելը։ «Շատ շատերը չեն ուզում անձնագիրը հանձնել, ասում են՝ մեր հաշվառումը ջնջում եք, մեր տներից եք մեզ զրկում։ Չէ, անձնագրային ծառայությունը երբեւէ ոչ նման մտադրություն է ունեցել, ոչ էլ հնարավորություն ունի ջնջելու։ Եթե դուք Հայաստանում հաշվառվելուց հետո վերցնեք տեղեկանք, հստակ երեւում է՝ Ղարաբաղում որ հասցեում մինչեւ երբ եք հաշվառված եղել։ Իրենց կոդով անձնագրերը չեն ցանկանում հանձնել քաղաքացիություն ստանալուց, մենք չենք էլ պարտադրում հանձնել, որովհետեւ իրականում դա մեզ այդ պահին անհրաժեշտ չէ, բայց գոնե իրենց մոտ փոքր հույս ենք թողնում, որ պահեն հիշատակ»,- ասաց Աննա Մակարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930