Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, ներկայացրել նախարարության կողմից իրականացվող ծրագրերը

Նոյեմբեր 19,2024 13:56

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ Մրցունակության և ներդրումների բաժնի Ֆինանսների պրակտիկայի ղեկավար Սեսիլ Նիանգի գլխավորությամբ։

Նախարարի տեղակալը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը՝ ուղղված մեր երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ու տնտեսության առաջընթացին, Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակին։

Այս համատեքստում Ռուբեն Սիմոնյանն առանձնացրել է ԲՏԱՆ կողմից իրականացվող օրենսդրական նախաձեռնությունները, մասնավորապես՝ ԲՏ ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները և  «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնցով նոր կարգավորումներ են առաջարկվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել օրինագծերով նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ՝ առանձնացնելով երիտասարդների մասնագիտական աճին, ստարտափների  զարգացմանը, Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելուն միտված կարգավորումները, շեշտադրել  նաև այն փոփոխությունները, որոնք ուղղված են գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքների մասով։

Անդրադարձ է կատարվել նաև օրենսդրական փոփոխություններից հետո ենթաօրենսդրական ակտերի ընդունման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին, թվային ծառայություններին, մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերին։

Ներկայացվել է նաև նախարարության դրամաշնորհային մրցույթի հաղթող «Plug and Play Germany GmbH» աքսելերատորի գործունեությունը Հայաստանում, որը նպատակ ունի օգնելու հայաստանյան ստարտափներին աճել, ձեռք բերել նոր հմտություններ, նոր մտածողություն՝ հասնելով միջազգային մակարդակի։

Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է, որ նախարարության բոլոր ծրագրերը փոխկապակցված են, դրանք լրացնում են միմյանց՝ ուղղված լինելով մեկ նպատակի՝ Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին։

Սեսիլ Նիանգին նշել է, որ ներկայացված բոլոր ծրագրերն առաջիկայում կքննարկվեն մենեջմենթի թիմի ու փորձագետների հետ և հնարավորինս սեղմ ժամկետում կներկայացվեն համագործակցության նոր հնարավորություններ՝ շեշտը դնելով հատկապես R&D-ի վրա։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930