Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովամահ կլինեմ, բայց դուք իմ համար «տուլիկ» մի բերեք»․ Սուրեն Գրիգորյանը Մեսրոպ Մանուկյանին

Նոյեմբեր 19,2024 13:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի ավագանու նիստում իր ամփոփիչ ելույթում փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը դիմեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին, որը դահլիճում կողքով անցնելիս ասել էր, որ երբ այս ամբողջ կոռուպցիոն պատմության մեղքն իր վրա բարդեն ու ինքը կալանավորվի, ոչ ոք իրեն չի հիշելու․ «Միայն ես եմ հիշելու ու «տուլիկ» բերելու»։

«Այն Հայաստանում, որտեղ ես նստելու եմ, դուք՝ չէ, ես կգերադասեմ սոված մնալ։ Սովամահ կլինեմ, բայց դուք իմ համար «տուլիկ» մի բերեք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, Երեւանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում էր Երեւանում տրանսպորտից օգտվելու արտոնություններ տրամադրելու հարցը։ Մեսրոպ Մանուկյանն իր ելույթում Սուրեն Գրիգորյանին զգուշացրել էր, որ այս կոռուպցիոն գործարքի ողջ մեղքը իր վրա են բարդելու եւ խորհուրդ տվել․ «Ձեր Վոթսափի հավելվածը ջնջեք ձեր հեռախոսից, էդ շաքարի բուն է։ Էս ամբողջը ջարդելու են ձեզ վրա, բայց ձեր մեղքը՝ շփվելով տեսնում եմ՝ զրո է»։

Ավելի վաղ, քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր ելույթում ասել էր․ «Որպեսզի հասկանանք հարցի խորությունը, պիտի հասկանանք տրանսպորտի վարչության կողմից բարձրաձայնված բյուջետային կարիքը, որը 2025 թվականի համար կազմել է 135 մլրդ դրամ։ Տրանսպորտի վարչությունը տրանսպորտի համակարգում բոլոր ներդրումային ծրագրերը ներառել էր հաջորդ տարի՝ ի ցույց դնելու, թե դեռեւս ինչի կարիք ունենք»: Հավելել էր, որ համայնքային բյուջեից տրանսպորտի ոլորտի սուբսիդավորման իդեալական տարբերակը կլիներ զրո տոկոս սուբսիդիան․ «Այս պրոցեսը նպատակ ունի սուբսիդիայի տոկոսը պահպանել հնարավորինս նվազ՝ շարունակաբար ավելացնելով Երեւանի քաղաքապետարանի սեփական եկամուտները: Այս ռեֆորմից հետո չենք ուզում վերջում թողնել փլատակներ, ինչպես 2018-ին էր։ Ամեն լուման չկառուցված մանկապարտեզ է, մեր եկամտի 14%-ով՝ 8,5 մլրդ-ով, տրանսպորտն ենք սուբսիդավորում»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930