Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ կարեւոր է գույքագրել արցախցիների ունեցվածքը Արցախում, այդպիսի աշխատանք պետական մակարդակով չի տարվում»․ Արտակ Կիրակոսյան

Նոյեմբեր 19,2024 12:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախցիների հետ կատարված աշխատանքի միջոցով վերհանվել են բազմաշերտ խնդիրներ։ Այս մասին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց իրավունքներն ու սոցիալական ներառումը» խորագրով ֆորումի ժամանակ ասաց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ անդամ Մարիամ Զադոյանը։

Նա նշեց, որ խնդիրների առաջին խումբը սոցիալական աջակցության ծրագրերին է վերաբերում։ Նրա խոսքով՝ 2020 թվականին բռնի տեղահանված արցախցիներից ոմանք ստացել են բնակարանների գնման վկայագրեր, բայց նրանց համար դժվար էր գտնել տներ, այսինքն՝ նրանք չէին կարողանում իրացնել իրենց իրավունքը, բայց զրկված էին կեցության ծախսերից։ Հիմա օրենսդրական կարգավորումները մի փոքր բարելավվել են․ եթե մարդիկ դեռ չունեն հավաստագիր, կարող են ստանալ կեցության ծախսերի փոխհատուցում։

Շահառուների կողմից նաեւ բարձրաձայնվել է խնդիր, որ վարկային վատ պատմություն ունեցողները բանկերի կողմից չեն վարկավորվում, որպեսզի կարողանան օգտվել բնակապահովման ծրագրից։ Բնակապահովման եւ նախորդ, եւ այս ծրագրերով, Մարիամ Զադոյանի խոսքով, ՀՀ կառավարությունը փորձում է բնակեցնել սահմանամերձ մարզերը, ավելի լավ պայմաններ են առաջարկում սահմանամերձ բնակավայրերում տներ գնելու համար։ «Սա չի բխում ընդհանուր նպատակից, երկրորդ, հաշվարկի հիմքում հաշվի չի առնվել իրական արժեքը՝ Երեւանում եւ ոչ սահմանամերձ բնակավայրերում այդ գումարով հնարավոր չէ բնակարաններ գնել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանն էլ ասաց, որ պետք է գույքագրել արցախցիների ունեցվածքը Արցախում։ «Այդպիսի բան, ինչքան գիտեմ չի արվել, գոնե պետական մակարդակով։ Մասնավոր նախաձեռնություններ կան, բայց պետք է պետական մակարդակով արվի։ Ուկրաինայում, օրինակ, պետական կառույց են ստեղծել, այդ գույքագրումն անում են։ Եթե հիմա դա արվի, հինգ տարի հետո ասելու են՝ ի՞նչ ունենք Արցախում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930