«Սուրեն Գրիգորյանի էդ բարի դեմքը որ կա, դրա հետեւում թաքնված է ծովահրեշը։ Ծովի միջի սիրուն դելֆինի ժպիտը, որ ունեք, Սուրեն Գրիգորյան, տակը թաքնված է ծովահրեշը»,- Երեւանի ավագանու այսօրվա նիստում, տրանսպորտի սակագնի արտոնությունների հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին։ Վերջինս նստած տեղից ժպտաց եւ ռեպլիկ նետեց։ Ռեպլիկ նետեց նաեւ քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Տիգրան Ավինյան, դեռ իմ հերոսը Սուրեն Գրիգորյանն է»,- հակադարձեց Մեսրոպ Մանուկյանը՝ շարունակելով․ «Պարոն Ավինյան, գալով ու այս կոռուպցիոն ամբողջ համակարգը տեսնելով ինչո՞ւ հետեւողական չեք լինում։ Ինչո՞ւ ականջներից չեք քաշում, Թելսելին մի հատ էլ ապտակ տաք՝ ասեք՝ ստեղից գնացեք։ Ձեզ մի հատ ճիպոտ եմ բերելու, որ ճիպոտով տաք քամակներին՝ ձեր ասածը չանելու համար, որ կաբինետում նստած չմնան իրենք, դուրս գան գործ անեն։ Վարորդները մինչեւ հիմա զուգարան չունեն, էսօր են ինձ գրել։ Վարորդներն ասում են՝ ավտոբուսները մենք ենք լվանում»։
Շարունակելով Սուրեն Գրիգորյանի թեման, Մեսրոպ Մանուկյանը խորհուրդ տվեց․ «Ձեր Վոթսափի հավելվածը ջնջեք ձեր հեռախոսից, էդ շաքարի բուն ա։ Էս ամբողջը ջարդելու են ձեզ վրա, բայց ձեր մեղքը՝ շփվելով տեսնում եմ՝ զրո է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Իսկ Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները ցույց արեցին՝ բարձրացան ամբիոն՝ «Ոչ 300 դրամին» պաստառներով։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ