Մոլերի կոշիկների խանութներում ավելի շատ զեղչեր կտեսնեք, քան դուք դպրոցականներին ու ուսանողներին եք տալիս․ Երեւանի ավագանու նիստում այսօր փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին դիմեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը, որը ներկայացրել էր տրանսպորտից օգտվելու արտոնությունները։
«Մոլերում, որ գնաք, խանութներում 50-60 տոկոս զեղչեր են, դուք 10-20 տոկոս եք տալիս։ Ուզում եմ հասկանալ՝ էս ագահությունը որտեղի՞ց է գալիս, երբ հարցը վերաբերում է ժողովրդին, բայց երբ ձեզ համար եք փող ծախսում, անխնա ծախսում եք։ Վերջերս 2.5 մլն դոլար պարգեւավճարներ եք տվել ինքներդ ձեզ։ Մեր փողերով ձեզ պարգևավճարներ եք տվել ու ցույց էլ չեք տալիս, թե ով ինչքան է ստացել, ասում եք՝ օրենք է փոխվել, հիմա գաղտնի է»,-ասաց Պեդրո Զարոկյանը։
«Տրանսպորտի ոլորտին կոշիկ ծախելու տրամաբանությամբ եք նայում»,-ավագանու ընդդիմադիր անդամին հակադարձեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ