Լրահոս
Օրվա լրահոսը

3 900 000 դրամի կրթաթոշակ ԵՊԲՀ դեղագիտության ֆակուլտետի և ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողներին «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամից

Նոյեմբեր 19,2024 12:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինչպես նախորդ 3 տարիներին, այս տարի ևս «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը կրթաթոշակներ տրամադրեց դեղագիտության ոլորտի ուսանողներին։ Այս տարվա մրցույթը բաց էր Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի օրդինատորների, նույն համալսարանի Դեղագիտության ֆակուլտետի բակալավրի և մագիստրատուրայի, ինչպես նաև ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողների համար:

2024-2025 ուսումնական տարում կրթաթոշակի շահառուները 11-ն են:

  • Արփինե Գրիգորյան (ԵՊԲՀ, Դեղագիտության ֆակուլտետ, օրդինատոր)
  • Արփինե Մոսոյան (ԵՊԲՀ, Դեղագիտության ֆակուլտետ, օրդինատոր)
  • Ինգա Քոչարյան (ԵՊԲՀ, Դեղագիտության ֆակուլտետ, օրդինատոր)
  • Նունե Մուսայելյան (ԵՊԲՀ, Դեղագիտության ֆակուլտետ, օրդինատոր)
  • Քարոն Կալիկյան (ԵՊԲՀ, Դեղագիտության ֆակուլտետ, օրդինատոր)
  • Լիլիթ Մելքումյան (ԵՊԲՀ, Դեղագիտության ֆակուլտետ, մագիստրոս)
  • Նարեկ Գրիգորյան (ԵՊՀ, Ֆարմացիայի ինստիտուտ, մագիստրոս)
  • Անահիտ Հովհաննեսյան (ԵՊԲՀ, Դեղագիտության ֆակուլտետ, բակալավր)
  • Անի Պահլավունի (ԵՊԲՀ, Դեղագիտության ֆակուլտետ, բակալավր)
  • Գրետա Վարդանյան (ԵՊԲՀ, Դեղագիտության ֆակուլտետ, բակալավր)
  • Լիլիթ Զաքարյան (ԵՊՀ, Ֆարմացիայի ինստիտուտ, բակալավր)

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն իր խոսքում նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր աջակիցներին և հատկապես՝ Հայ-ամերիկյան դեղագետների ասոցիացիային և 10:30 ակումբին մեր այս տարվա կրթաթոշակի ծրագրին ֆինանսապես աջակցելու համար: Շատ կաևոր է, որ ապագա կլինիկական դեղագետները ոլորտի զարգացման այս բարդ ճանապարհին զգան մեր աջակցությունը»:

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված խոստումնալից կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, և պարզապես հայրենասեր ու օրինակելի հայի՝ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։ 4 տարվա ընթացքում հիմնադրամը տրամադրել է 28 մլն ՀՀ Դրամի կրթաթոշակ, ուսման վարձավճար, կրթական գրանտ եւ վերապատրաստման գումար, իրականացրել է լայնածավալ հետազոտություն ՀՀ-ում կլինիկական դեղագիտության զարգացման հեռանկարները նախանշելու ուղղությամբ:

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930