Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտե՞ք, որ մարդիկ ժամերով կանգնում են կանգառում, ավտոբուսները բաց են թողնում, որովհետեւ չունեն 100 դրամը, սպասում են 50 դրամանոց տրոլեյբուսին»

Նոյեմբեր 19,2024 11:47

Հունվարի 1-ից նոր սակագնային փաթեթները նաեւ տրոլեյբուսով երթեւեկողների համա՞ր են լինելու, թե՞ տրոլեյբուսի սակագնային փաթեթն արտոնյալ է լինելու․ այս տրանսպորտով երթեւեկողների մտահոգությունն այսօր Երեւանի ավագանու նիստում  հնչեցրեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Դուք գիտե՞ք, որ մարդիկ ժամերով կանգնում են կանգառում, ավտոբուսները բաց են թողնում, որովհետեւ չունեն 100 դրամը, սպասում են 50 դրամանոց տրոլեյբուսին։ Կարող եմ ձեզ լուսանկար ցույց տալ Բաղրամյանի էստակադայի տակ, տատիկը ոնց էր նստել վտանգավոր վայրում, որովհետեւ հոգնել էր 9 համար տրոլեյբուսին սպասելուց»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը՝ հավելելով, որ խոցելի խմբերի համար, փաստորեն, էլ ավելի ենք թանկացնում տրանսպորտը, մինչդեռ էլեկտրատրանսպորտը այլ սնուցման աղբյուր ունի։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ միասնական սակագինը վերաբերվում է ամեն տեսակ տրանսպորտին՝ այդ թվում նաեւ տրոլեյբուսներին եւ մետրոպոլիտենին․ «Դուք մի կոմպոնենտ եք վերցնում՝ վառելիքի մասով, բայց այլ ելակետեր կան, որոնք դուք հաշվի չեք առնում։ 50 դրամը սուբսիդավորման արդյունք է»։

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ տեղեկացրեց, որ չզեկուցվող հարցերով, Երեւան ՓԲԸ-ին հանձնում են 171 ավտոբուսներ եւ 15 տրոլեյբուսներ․ դրանք օրերս կլինեն մայրաքաղաքի փողոցներում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930