Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Արցախից բռնի տեղահանվածների համար տրանսպորտի հատուկ սակագին չկա․ լեզվակռիվ Մեսրոպ Մանուկյանի եւ Սուրեն Գրիգորյանի միջեւ

Նոյեմբեր 19,2024 11:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ինչո՞ւ սահմանված չէ հատուկ սակագին․ հարցն այսօր Երեւանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ուղղեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, երբ վերջինս ներկայացնում էր տրանսպորտի սակագնից օգտվողների արտոնությունները։ Ըստ այդմ, 20 տոկոս զեղչ տրամադրվում է դպրոցականներին եւ նպաստառու ընտանիքների անդամներին, 15 տոկոս՝ ուսանողներին, 30 տոկոս՝ թոշակառուներին, ծնողազուրկ ուսանողներին՝ անվճար, հաշմանդամություն ունեցող անձանց՝ 1-ին կամ 2-րդ խմբի, կամ նոր դասակարգմամբ՝ խորը կամ ծանր, կլինի անվճար, պետական խնամքի տակ գտնվող, մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձանց՝ անվճար, նախկին ԽՍՀՄ հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, Մարտական խաչի առաջին և երկրորդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց նույնպես՝ անվճար, բազմազավակ ընտանիքների ծնողներին նույնպես անվճար կլինի:

«Երբ պարոն Գալջյանն ասում է արտոնություն, զեղչ․․․ հասկանում եմ, որ իրավաբանական հեռակա սովորել է, երեւի չի սովորել․․․ ավագանին հելնի երկինք, իջնի գետին, չունի զեղչ, արտոնություն սահմանելու լիազորություն։ Սա կոնկրետ սակագնի սահմանում է, այսինքն, այս կատեգորիայի համար սահմանում եք ուրիշ գին։ Եվ մի փորձեք քաղաքացների վրա լավություն ծախել»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը։

Նա հետաքրքրվեց նաեւ՝ ազատամարտիկներին տրանսպորտի արտոնություններից զրկելու մասին։

Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ արցախցիներին օգնությունների մասով կենտրոնական իշխանությունը բազմաթիվ ծրագրեր իրականացրել եւ իրականացնում է․ «Թույլ տվեք կասկածել ձեր մեծ անհանգստությանը, քանի որ դուք նախագծից վաղուց տեղյակ եք եղել եւ համապատասխան առաջարկ չեք ներկայացրել»։

«Երկրապահների մասով էլ խուսափեցիք պատասխանել»,- Սուրեն Գրիգորյանի ելույթից հետո արձագանքեց Մեսրոպ Մանուկյանը՝ խոստանալով իր ելույթում անդրադառնալ իշխանության մանիպուլյացիաներին։

«Ձեր ելույթներն իմ էմոցիոնալ ֆոնի վրա չեն ազդում՝ ոչ դրական, ոչ էլ բացասական իմաստով»,- արձագանքեց Սուրեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Թեման շարունակեց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանի Արշակ Սարգսյանը՝ Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվելով․ «Երբեւէ տեսե՞լ եք, որ անչափահասը կամ զինվորականը վճարի երթեւեկելու համար․ պոպուլիզմով եք զբաղված»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930