Լրահոս
Օրվա լրահոսը

Էականն այն է, որ հրահանգը եղել է գործադիր իշխանության կողմից: Տեսնում ենք այնպիսի կառույցների ղեկավարների անուններ, որոնք ժողովրդավարական երկրում պարտավոր էին լինել անկախ. Միհրան Պողոսյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 19,2024 10:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Միհրան Պողոսյանն է:

– Ուժային կառույցներում «վհուկների որս» է սկսվել` իրավապահ 4 կառույցի ղեկավար, իրենց դիմումների համաձայն, ազատվել են աշխատանքից: Ի՞նչ գնահատական կտաք կատարվածին: Այս ամենն ի՞նչ ազդեցություն կունենա փաստաբանական հանրույթի վրա:

– Այստեղ շատ կարեւոր մի հանգամանք կա. Հակակոռուպցիոն կոմիտեն, քննչականը հանդիսանում են անկախ կառույցներ: Երեկ գիշերը բացահայտվեց նաեւ մի հանգամանք, որն իշխանությունը փորձում էր կոծկել: Այն է` Նիկոլ Փաշինյանի հրահանգով հեռացվեցին Արգիշտի Քյարամյանն ու Սասուն Խաչատրյանը: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ այդ կառույցները` ի դեմս իրենց ղեկավարների, ոչ մի կապ չունեն անկախ լինելու հետ, հակառակը` Փաշինյանից են կախված եղել մշտապես եւ այս ողջ ընթացքում գործունեություն են իրականացրել գործադիր իշխանության հրահանգներով: Հանգուցալուծումն էլ այն է եղել, որ Փաշինյանի հրահանգով կամ գուցե խնդրանքով հեռացել են զբաղեցրած պաշտոններից: Այստեղ էականն այն է, որ հրահանգը եղել է գործադիր իշխանության կողմից: Ամենացավալին այն է, որ Փաշինյանի իշխանությունն ամեն հարմար առիթով խոսում է դատական իշխանության անկախության կարեւորության մասին, բայց ապացուցեց, որ Հայաստանում նման անկախություն գոյություն չունի: Ուժային կառույցների շարքում մենք տեսնում ենք այնպիսի կառույցների ղեկավարների անուններ, որոնք ժողովրդավարական երկրում պարտավոր էին լինել անկախ: Սա փաստում է այն մասին, որ Կարեն Անդրեասյանը՝ անկախ այն բանից, որ պնդում էր, թե ինքը չի զբաղեցնում քաղաքական պաշտոն, իրականում եկել է կոնկրետ քաղաքական հրահանգներով, գործառույթներով, եւ դրանք լավ կամ վատ անելու արդյունքում իրենից ազատվում է նույն իշխանությունը` փալասի նման: Սա պետք է հիշեցնել ամեն անգամ, երբ խոսք գնա անկախ դատական իշխանության մասին: Նա հստակորեն իրականացրեց Նիկոլ Փաշինյանի ծրագրերը, իր քայլերով այնպես արեց, որ համակարգում չլինեն մարդիկ, ովքեր չեն կատարում Փաշինյանի հրամանները: Հիմա նրան օգտագործված գործիքի նման դուրս են վռնդում համակարգից:

– Մի կողմից ասում են` հրաժարականի դիմում են ներկայացրել, մյուս կողմից Փաշինյանը հայտարարում է, թե ինքն է հորդորել, որ դիմում գրեն: Սա ի՞նչ է նշանակում:

– Սա տվյալ կառույցները որակազրկելու հերթական մասն է: Այդ մարմինները երբեք չեն եղել անկախ ու ինքնուրույն: Ինչպես ապացուցեց Փաշինյանը` այս ողջ պրոցեսի հետեւում կանգնած է հենց ինքը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930