Նոյեմբերի 16-ին փողի թեմայով «ռազբորկա» եւ սպանություն է եղել Երեւանի 17-րդ թաղամասում:
Ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նաեւ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը:
Երեկ մենք խոսեցինք ՔՊ-ական համայնքապետի հետ, որը 2024-ի մայիսի 31-ին է ընտրվել: Ընդ որում, նախկին համայնքապետն էլ է քրեական հետապնդման ենթարկվում: Նա ասաց, որ հրաժարական է տվել` կիրակի օրվա սպանության պատճառով: «Ես կապ չունեմ սպանության հետ, լրիվ պատահական եմ հայտնվել դեպքի վայրում, ընկերոջս եմ տարել, որ ճանապարհեմ: Քանի որ իմ քաղաքական թիմը դեմ ա նման բաներին, ես որոշեցի հրաժարական տամ, մինչեւ քննությամբ ամեն բան կպարզվի»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: