1934 թվականին Մոսկվայում կայացավ Կոմունիստների համամիութենական կուսակցության /բոլշեւիկների/ համագումարը, որը պաշտոնապես անվանում էին «հաղթողների» համագումար՝ այդպիսով արձանագրելով «սոցիալիստական շինարարության» քաղաքական եւ տնտեսական «հաղթանակները»: Նույն միջոցառումն անվանում են նաեւ «գնդակահարվածների համագումար», որովհետեւ դրա մասնակիցների կեսից ավելին ենթարկվեց բռնաճնշումների, իսկ մոտ 40 տոկոսը գնդակահարվեց: Ներիշխանական խարդավանքները եւ զինակիցների կազմի մշտական «թարմացումը» Ստալինին պետք էին նախեւառաջ սեփական անձնիշխանությունն ամրապնդելու համար:
Զուգահեռն, իհարկե, շատ պայմանական է՝ այսօր, բարեբախտաբար, մարդկանց զանգվածաբար չեն գնդակահարում, իսկ ստալինյան տոտալիտարիզմի ու այսօրվա հետխորհրդային (նաեւ՝ հայաստանյան) ավտոկրատիաների միջեւ հսկայական տարբերություն կա: Բայց կա նաեւ նմանություն՝ ընդունվող որոշումների շարժառիթների ոչ թափանցիկ լինելը, մերձիշխանական տարբեր խմբերի «գորգի տակ» գզվռտոցը, «մեծ առաջնորդին» հավատարիմ լինելու մրցավազքը: Եվ, իհարկե, մեկ մարդու անսահմանափակ իշխանությունը, որը չի կարող գոյություն ունենալ առանց այդ ներքին խարդավանքների:
Հայաստանի պետական համակարգում աշխատող բարձրաստիճան եւ ոչ այնքան բարձրաստիճան պաշտոնյաները ծառայում են մեկ մարդու եւ նրա քմահաճույքներին: Նրանցից յուրաքանչյուրը, սկսած ՀՀ նախագահից, ցանկացած պահի կարող է վարչապետից իրենց պաշտոնանկությունը գուժող էլեկտրոնային հաղորդագրություն ստանալ: Դրանից հետո նրանք «սեփական դիմումի համաձայն» դուրս կգան աշխատանքից՝ շնորհակալություն հայտնելով Փաշինյանին «արդյունավետ համագործակցության» համար: Նույնը՝ ԱԺ «քաղաքական մեծամասնության» բոլոր ներկայացուցիչները: Որեւէ պաշտոնյա եւ որեւէ իշխանական պատգամավոր իրավական մեխանիզմով պաշտպանված չէ, ու, հետեւաբար, անելու է իրենից կախված ամեն ինչ՝ «առաջնորդին» դուր գալու համար:
Իրավապահ, դատական համակարգը ինչպես 33 տարի (եւ, բնականաբար, դրանից առաջ) գտնվում էր գործադիր իշխանության գրպանում, այդպես էլ շարունակում է գտնվել: «Ինստիտուցիոնալ բարեփոխումների» մասին խոսակցությունների տակ կարելի է պարզապես մի մեծ «սմայլիկ» դնել:
Կարդացեք նաև
Ասում են, Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների: Հնարավոր է: Չնայած, չեմ հասկանում՝ աշխատանքից ազատվածները նրան վա՞տ էին ծառայելու ընտրությունների ժամանակ: Այնպես որ, բացառված չէ, որ նա պարզապես ինչ-որ երազ է տեսել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ասա ով է քո կառավարությունը, կասեմ ով է քո քաղհասարակությունը: Կառավարությունը քաղհասարակության հայելային արտացոլումն է ընդամենը եւ հայելուն ինչքան ուզում ես փնովի, նույնիսկ հայելին մերժի կամ փոխի մեկ այլ հայելիով, արդյունքը նույնը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չենք գիտակցել, որ հայելին չի մեղավոր, Մե՛նք պետք է փոխվենք: Ո՞վ ենք մենք: Մենք պետական ինքնաթիռի ուղեւորներս ենք: Պետություն կառավարելը ավելի պակաս պատասխանատու բարդ գործ չէ, քան ինքնաթիռ վարելը, ի՞նչ կլիներ, եթե ինքնաթիռի ուղեւորներն իրենք ընտրեին օդաչուներին փակ գաղտնի, նույնիսկ ամենաարդար ընտրություններում: Ի՞նչն է խանգարում պետական պաշտոնյային հավասարեցնել զինվորական պաշտոնյային, պետական համազգեստով, կոչումներով եւ պաշտոններով հանդերձ, պետական տրիբունալով եւ պետական պաշտոնյայի համար նախատեսված օրենքներով: Մեր քաղհասարակության մակարդակը մինչեւ հասնի նրան, որ պրոֆեսիոնալների նշանակի պետական պաշտոններում, հնարավոր է ինքնաթիռի ներկա թե նախկին անձնակազմներն արդեն օդապարիկներով թռած կլինեն ինքնաթիռից.. 🙂
Բա մենք պատրաստի օդաչու չունենա՞նք, երբ սրանք թողնեն փախնեն իրենց կողմից կործանվող ինքնաթիռից: Թե՞ շարունակենք համաշխարհային բարձրաստիճան ախմախության ախմախ օրակարգերը քննարկել ու վերլուծել:
Սա միայն մեզ չի վերաբերում, բոլոր երկրների գլխներին գորբաչովներ են նստացրել, որ սրանք իրենց պետությունները կործանեն ու հետո օդապարիկներով փախչեն:
Պրոֆեսիոնալներից ձեւավորված Հայ Համաշխարհային Ազգային Կառավարություն, որը կընտրի մյուս ազգերի Համաշխարհային Կառավարությունների հետ միաձայն Համաշխարհային Համազգային Կառավարություն:
Չկա չարիք առանց բարիքի՝ եթե ներկա բարդ իրավիճակներում գործենք ու հաճույք ստանանք մեր գործերի արդյունքներից: ՄԻԱՑՈ՛ՒՄ:
Հարգելի պարոն Աբրահամյան, միթե նոր եք իմանում, որ ‘իրավապահ, դատական համակարգը ինչպես 33 տարի առաջ,…’ Տարօրինակ է: Սրա և այլ կոռուպցիոն կուռ շղթաների իրականությունը չէր էլ թաքցվում քպականների այբուբենում 2018-ից ի վեր: Տեղս նեղ է, չեմ ընդարձակվում:
Այն (նիկոլը) արեց այս շոուն` զանգվածային հեռացումներ, որովհետև եղել են արտահոսքեր ու ինքը անհանգիստ է (ընդամենը), որ հաջորդ ‘սարսափելու’ առիթը կլինի մի այլ բան քան ՀՀ Հռչակագիրը Անկախության ‘հասկանալուց’:
Այս շոու-‘գործողությունները’ չպիտի գողանան մեր կենտրոնացած մնալը համախմբվելու, լավագույն, ամուր ու իրականելի 2026-ի պլատֆորմ պատրաստելու ու առաջարկելու Քոչարյան-Սարգսյան- ՀՅԴ հնարավոր դաշնությանը: Օժանդակել, որ գան իշխանության թափանցիկ գործելու պայմանով` ‘եթե-ապա’ -ների պրոտոկոլով: Կարևորը, մասնագիտորեն:
Let’s give them a second chance.’ Բանը բանից անցել է` զրույցներով, խրատներով կյանք (պետականության) փրկելու ժամանակ էլ չի մնացել: Պատահական չէ, որ նիկոլի խոսույթը պետականությանն է վերաբերվում` արտաքինը փոխած, իրեն բժիշկ ձևացնողը դրել է ՀՀ կիսաշունչ մարմինը սեղանին, որ հերջի: Այս է տեղի ունենում:
Ես Երևանցի եմ, նաև Սյունեցի արմատներով: Դու Դիլիջանցի ես, նաև Մշեցի արմատներով… Նա Նյուորքցի է, նաև իրլանդացի արմատներով… Եթե այսպես կոչված վարչապետի տգիտությունը արդեն աշխարհով մեկ է հրապարակվում, դա մեր, մտավորականների ամոթն է ու սարսափելու հերթն է: Հայաստանի բնակչության դեմոգրաֆիայի պատմական տվյալները հրապարակված են: Մնում է կարդալ: ԱԺ-ն երևի կարդալ չիմացողներից է հավաքագրվել, խնդում են ու ծափահարում…