Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կլիներ ԱՄՆ այն ղեկավարի հետ, ով հարցեր բարձրաձայներ Թոմաս Ջեֆերսոնի և ԱՄՆ անկախության հռչակագրի մասին, ինչ կլիներ Իսրայելի այն ԱԳՆ նախարարի հետ, ով ասեր՝ եկեք Հոլոքոստի թեման թողնենք պատմաբաններին. Տաթեւիկ Հայրապետյան

Նոյեմբեր 18,2024 23:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Ես աղմկահարույց կամ անաղմուկ պաշտոնանկությունների թեմային անդրադառնալու իմաստ չեմ գտնում, քանի որ խնդիրը շատ ավելի լուրջ է, խորքային ու սպառնալից։ Այս երկրում կա ղեկավար, ով կարող է ԱԺ ամբիոնից հայտարարել, որ այդ երկրի հիմնարար փաստաթուղթը՝ Անկախության հռչակագիրը, սպառնալիք է պետության գոյության համար, հետո գնալ տուն, թրաշվել ու բոլորին գցել «դումկեքի» մեջ, թե տեսնես՝ անթրաշը հիմա ինչ է անելու, որ թրաշվածը չարեց։ Մեկ օր հետո էլ sms-ով կամ «իշմար» տալով ազատել ոչ միայն իր ենթակայության տակ գտնվող ուժայինների ղեկավարներին, այլ թվացյալ անկախ՝ դատական մարմնի ներկայացուցչին։

Սրանք այն ուժայիններն էին, որոնք պետական մտածելակերպի առկայության դեպքում հենց առաջինը պետք է պատասխանատվության ենթարկեին Անկախության հռչակագրին նման որակումներ տված վարչապետին։ Բայց արի ու տես, որ նրանք «խախանդ» ու «խաղաղված» հեռանում են, քանի որ վստահ են իրենց անձերի համար «դեռ մի տեղից մի լույս կբացվի»։

Ուղղակի մի բան կասեմ՝ գեթ մի պահ պատկերացրեք, թե ինչ կլիներ ԱՄՆ այն ղեկավարի հետ, ով հարցեր բարձրաձայներ Թոմաս Ջեֆերսոնի և ԱՄՆ անկախության հռչակագրի մասին, պատկերացրեք, թե ինչ կլիներ Իսրայելի այն ԱԳՆ նախարարի հետ, ով ասեր՝ եկեք Հոլոքոստի թեման թողնենք պատմաբաններին, զուտ պատկերացրեք։ Թե չէ թրաշված, թե անթրաշ, հեծանիվով, թե «պադավատներով», նույն կոլաբորանտն է մնում, ոչինչ էլ չի փոխվում, քանի դեռ մենք՝ որպես հանրություն որոշում չենք կայացրել փոխելու…»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930