Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետի թոռը լվացքի մեքենա է գողացել, հպարտացել՝ «պապի տված 1,500.000 միլիոն դրամ կաշառքի դիմաց քննչականից ազատ է արձակվել»

Նոյեմբեր 18,2024 22:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել Արարատի մարզի Դիտակ վարչական շրջանի ղեկավար Սուրեն Սրապոյանը: Նա կոմիտե է հրավիրվել թոռան ընկերոջ ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում:

Սրապոյանի թոռը ընկերոջ հետ հարեւանի տնից գողություն են կատարել: Նշված բնակարանային գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել են ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից բաց են թողնվել: Որից հետո Դիտակ վարչական շրջանի ղեկավարի թոռը՝ Սուրեն Սրապոյանը իր հետ գողություն կատարած Տ.Ասլանյանին հայտնել է, որ իրենց ձերբակալելուց հետո իր պապ՝ Սուրեն Սրապոյանը իրենց ազատ արձակվելու դիմաց 1.500.000 դրամ գումար է տվել: Սուրեն Սրապոյանը Տ.Ասլանյանին հայտնել է, որ իրենք այդ գումարը պետք է միասին վճարեն և նրանից պահանջել է 500.000 դրամ:

Դիտակ վարչական շրջանի ղեկավար Սուրեն Սրապոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Իրենց դիմացի հարեւանի տնից մտել են լվացքի մեքենա են տարել, այդ գողացված մեքենան վերականգնվել է, գործը մտել է քննչական, դատարանով ազատվել են: Ինչ վերաբերում է կաշառք տալուն, սուտ լուրեր են, իրականությանը չի համապատասխանում: Թոռս վատ շրջապատ է ընկել, դա կվերականգնվի: Ես չեմ էլ հավատում, որ թոռս մտել է այդ տղայի հետ հարեւանի տուն: Թոռս ասում է՝ ես մտել եմ, բայց ես չեմ հավատում: Էդ տղան՝ Ասլանյանը, չգիտեմ եղեգնաձորցի են, թե ղարաբաղցի են, էդքան չեմ էլ ճանաչում, նոր են տեղափոխվել այստեղ: Ճիշտ է՝ իմ կողքի հարեւանն են, մի թեթեւ, բարեւ, բարի լույս է, չգիտեմ՝ ովքեր են դրանք: Ինչ վերաբերում է կաշառք տալուն, ինձ կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղ եմ իմացել, որ նման բան կա: Ասել եմ՝ նման տեղեկություն չունեմ, իրականությանը չի համապատասխանում ոչ այն տեղեկությունը, որ 1, 500.000 դրամ եմ տվել, որ թոռս ազատվի, ոչ էլ այն տեղեկությունը, որ թոռս 500.000 դրամ է պահանջել Ասլանյանից: Չգիտեմ՝ ջուր են պղտորում, ձուկ են բռնում: Իմ թոռն անչափահաս է, նոր է ընդունվել համալսարան, փետրվարին էլ բանակ է  գնալու Թոռանս հետ խոսել եմ, ասել է նման բան չկա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930