Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը չի վաճառվել ոչ ուղղակի, ոչ էլ փոխաբերական իմաստներով. Րաֆֆի Հովհաննիսյան

Նոյեմբեր 18,2024 21:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, որ 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը, արդեն 30 տարեկան է: Կենտրոնի հիմնադրման հոբելյանի առիթով ընդունելություն էր կազմակերպվել, որին ներկա հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ եւ բարեկամներ:

«30 տարի առաջ Ռիչարդ Հովհաննիսյանի մտահղացմամբ, Տիգրան Հայրապետյանի ստեղծագործական ջիղով, կազմակերպչական ունակությամբ, ներկա գտնվող եւ նաեւ այժմ բացակայող հիմնադիր փորձագետներով հիմնադրվեց Ռազմավարական կենտրոնը՝ ՀՀ առաջին անկախ հետազոտական կենտրոններից մեկը, որը փորձեց քաղաքական մշակույթ ստեղծել եւ ունեցավ ածանցյալներ, մշակույթ, որը հիմնված էր ինտեգրալության, ամբողջականության եւ բազմաղբյուր մոտեցման վրա, ինչպես նաեւ անկախության վրա»,- ասաց կենտրոնի հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա փաստեց, որ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը երբեք չի ենթարկվել որեւէ ազդեցության՝ անհատի, անգամ հիմնադրի. «Կենտրոնը երբեք չի շեղվել անկախության իր սկզբունքից, ինչպես նաեւ այն հավատամքից, որ Հայաստանի Հանրապետությունը վերջապես պետք է ունենա ինստիտուցիոնալ քաղաքականաստեղծ աշխատանք, ոչ թե անձնակենտրոն, ոչ թե իշխանաենթակա, իրավիճակային, փոփոխական կամ հեռախոսային»:

Րաֆֆի Հովհաննիսյանը փաստեց. « Ռազմավարական կենտրոնը անգամ ամենադժվարին պայմաններում չի վաճառվել, չի վաճառվել ոչ ուղղակի, ոչ էլ փոխաբերական իմաստներով»:

 Մանրամասները՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930