Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր տեղը դատարանում՝ Նիկոլի կողքին պատասխան տալն է, ոչ թե ընդդիմադիր դաշտում»․ Նիկոյանը՝ պաշտոնանկ արվածներին

Նոյեմբեր 18,2024 20:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սա մտնում է հեղափոխական օրինաչափության մեջ։ Ցանկացած երկիր, որտեղ հեղափոխություն է տեղի ունեցել, օգտագործում են մարդուն, քամում մինչև վերջ, երբ այլևս պետք չէ, դուրս են շպրտում»,-լրագրողների հարցին՝ հրաժարականների այս շքերթն ի՞նչ նպատակ ունի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո այսպես պատասխանեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։

Ըստ Սամվել Նիկոյանի՝ «նրանց, ում օգտագործում են, դուրս են շպրտում, նրանք հայտնվել են ընդդիմադիր դաշտում»․ «Տեսել եմ, որ փողոց են դուրս եկել գլխավոր դատախազը և այլք։ Ձեր տեղը դատարանում է՝ Նիկոլի կողքին, պատասխան տալն է, ոչ թե ընդդիմությունը։ Կուզեի, որ մի օր Վահե Ղազարյանն ընկներ իր արտադրած ոստիկանների ձեռքը, որոնք 30 հոգով մի ընդդիմադիր պատգամավորի հոշոտում էին, որը չի մտնում որևէ օրենքի մեջ՝ ոչ պետական, ոչ փողոցի օրենքի մեջ։

Նույնիսկ մարդկային տրամաբանության մեջ չի մտնում։ Ինքն արտադրել է խուլիգաններ, որոնք օրենքից դուրս են։ Կուզեի, որ Վահեի ու մնացածի գլխին դա օգտագործվեր։ Նրանց տեղը, միևնույն է, պատասխան տալն է։ Այն արյունը, որ մեր զինվորները թափել են, այդ արյան համար իրենք Նիկոլի հետ միասին մեղավոր են․ նրանք Նիկոլի հենարանն են եղել։ Ինչ էլ Նիկոլն անի նրանց հետ, Նիկոլն արդարացի է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930