Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնային կալանքը չի կարող հանդիսանալ որպես բավարար գործիք․ պետք է կիրառվի կալանք․ Արման Նշանյան

Նոյեմբեր 18,2024 19:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պնդում եմ, որ մեղադրյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ պետք է կիրառել կալանք՝ որպես խափանման միջոց, և տնային կալանքը չի կարող հանդիսանալ որպես բավարար գործիք, որ ապահովի նրա պատշաճ վարքագիծը սույն դատական քննության ընթացքում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում նրա կալանքի հարցի քննության ժամանակ հայտարարեց հանրային մեղադրող Արման Նշանյանը։

Նա ասաց, որ առարկում է Արմեն Աշոտյանի տնային կալանքի երկարաձգմանը։ Ու շարունակեց․ «Նախորդ նիստերին, երբ քննարկվել է Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը, ես դիրքորոշում եմ հայտնել, որ չեն վերացվել նրա նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության պայմանները։ Բացի կալանքից Արմեն Աշոտյանի նկատմամբ չի կարող կիրառվել այլ խափանման միջոց։ Քանզի միայն կալանքը կարող է նրա պատշաճ վարքագիծն ապահովել՝ հաշվի առնելով նախաքննության ընթացքում հաստատված այն փաստական հանգամանքները, որ Արմեն Աշոտյանն ապօրինի ազդեցություն է ունեցել սույն քրեական գործով անձանց նկատմամբ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930