Լրահոս
Օրվա լրահոսը

Կուբան պատրաստակամ է Հայաստանի հետ խորացնել փոխգործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում. դեսպան

Նոյեմբեր 18,2024 17:40

Կուբան մեզ համար բարեկամ երկիր է: Հայերը Կուբայում հաստատվել են 20-րդ դարասկզբին եւ տեղեկացված ենք, որ Լատինական Ամերիկայում ունենք փոքրաթիվ, կազմակերպված եւ ակտիվ համայնք. ողջունելով Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լեոն Սանտանա Օսկարին՝ ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Կուբա բարեկամական խմբի ղեկավար Գառնիկ Դանիելյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին, որին մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Տաթեւիկ Գասպարյանը, Լիլիթ Ստեփանյանը, Մարիամ Պողոսյանը, Քրիստինե Պողոսյանը, Հակոբ Ասլանյանը, Դավիթ Կարապետյանը եւ Արման Ղազարյանը:

Բարեկամական խմբի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս ձեւաչափով առաջին հանդիպումը կդառնա գործընկերային՝ նպաստելով հայ-կուբայական հարաբերությունների ամրապնդմանը:

«Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում ներկայացնել Կուբան՝ որպես բարեկամ երկիր»,- շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ ընդունելության համար՝ ասել է դեսպանը՝ հավելելով, որ Կուբան պատրաստակամ է Հայաստանի հետ խորացնել փոխգործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Լեոն Սանտանա Օսկարի դիտարկմամբ երկու երկրների ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ եւ համոզմունք է հայտնել, որ այս հանդիպմամբ կմեկնարկեն երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցությանն ուղղված քայլերը:

Բարեկամական խմբի անդամներն ընդգծել են, որ մի շարք ոլորտներում առկա է չիրացված մեծ ներուժ եւ առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն համագործակցության ակտիվացմանը: Նշվել է, որ առեւտրատնտեսական, առողջապահության, գիտակրթական եւ մշակութային, զբոսաշրջության բնագավառներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով համատեղ քայլեր պետք է ձեռնարկվեն:

Շեշտվել է երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերի եւ համանուն հանձնաժողովների միջեւ շփումների ակտիվացման եւ համագործակցության անհրաժեշտությունը, ինչը զրուցակիցների համոզմամբ իրապես կխթանի փոխգործակցության ընդլայնումը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930