Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով դատաքննությունը։
Այսօրվա նիստում սպասվում է, որ պետք է հարցաքննվի տեսաձայնագրային փորձագետ Վաղարշակ Քոչարյանը։ Դատական նիստի մեկնարկին պարզվեց, որ փորձագետը չի ներկայացել՝ պատճառաբանելով, թե ուշացումով կգա դատարան։ Նիստը նախագահող դատավորն ընդմիջում հայտարարեց՝ նշելով, որ փորձելու են ապահովել փորձագետի ներկայությունը։
Սոնա Մնացականյանը վրաերթի էր ենթարկվել 2022 թվականի ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում։
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը, որը ուղեկցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 2022 թվականի ապրիլի 26-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա հղի Սոնա Մնացականյանին, ինչի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն եւ գիտակցության չգալով՝ մահացել է:
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ