Լրահոս
Օրվա լրահոսը

Էդ գյոզալական բառը մի օգտագործեք․ իրենք ի՞նչ նախկին․ Արմեն Աշոտյանը՝ հրաժարական ներկայացրածների մասին

Նոյեմբեր 18,2024 16:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ոչ մի բռնապետ պատմության ընթացքում կադրային որոշումները չի պայմանավորել ավելի լավ ու արդար կառավարման իրականացման սկզբունքով»,-իր գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հրաժարականներին։

Հիշեցնենք՝ այսօր հրաժարական ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ 

Արմեն Աշոտյանը շեշտեց՝ այն էլ բռնապետական իրավական համակարգում ակնկալել դրական սպասումներ, միամտություն է․ «Հերիք է՝ այդ համառ միամտությունը Նիկոլի նկատմամբ դրսևորեք»։

Արմեն Աշոտյանը հորդորեց պաշտոնանկ արված մարդկանց նախկին չկոչել ու ասաց․ «Տեսա՝ այս պաշտոնանկ արվածներին որոշները սկսել են նախկին կոչել, էդ գյոզալական բառը մի օգտագործեք այդ մարդկանց հանդեպ․ իրենք ի՞նչ նախկին։ Նախկիններն այն մարդիկ են, որոնք իրենց բոլոր սխալներով հանդերձ՝ պետություն են շենացրել, Արցախ են պահել, ՀՀ-ն են ուժեղացրել, բանակ են սարքել։ Պաշտոնանկ արված մարդկանց մեջ նախկին չկա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930