Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկայում սպասեք հեռացողների մեծարմանն ու նոր կարգավիճակներին․ Ժաննա Ալեքսանյան

Նոյեմբեր 18,2024 16:30

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանի խնդրանքով պաշտոններից հեռացան իրեն ամենահավատարիմ մարդիկ։ Հրապարակային դժգոհություն, անգամ քննադատություն նրանցից որևէ մեկի հասցեին չի հնչել։ Վերջին, այսպես կոչված, «դժգոհոհությունը» նույնպես անհասցե էր, ընդհանուր իրավապահ համակարգին էր առնչվում։

Հենց այնպես ասված դժգոհություն, միակ տպավորիչ խոսքը քյասիբի ռադիոն էր։ Մենք տեղյակ չենք, թե ինչից է դժգոհ Փաշինյանը։ Նա նույնիսկ դժգոհություն չի հայտնել Ալեն Սիմոնյանի՝ մարդու վրա թքելուց։ Որքան հասկանում եմ, Փաշինյանի դժգոհությունից տեղյակ չեն նաև խորին շնորհակալությամբ հեռացողները։ Օրինակ, Քյարամյանը հեռանում է հպարտությամբ, տեղյակ էլ չի, որ իրենից դժգոհ են․ «Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հեռանում եմ նույնպիսի ներքին հպարտությամբ ու ներդաշնակությամբ, ինչպես ստանձնել եմ այն ու աշխատել»։ Այնպես որ առաջիկայում սպասեք հեռացողների մեծարմանն ու նոր կարգավիճակներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930