Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջնորդում եմ՝ կիրառվելիք խափանման միջոցն այնպիսի լինի, որ չունենա քաղաքական գործունեության խոչընդոտման բնույթ»․ Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 18,2024 16:12

«Այս երկու ամսվա ընթացքում որևէ փաստ կամ արձանագրություն, որ կարող էր վկայել, կամ ապացուցել տնային կալանքի ռեժիմի խախտում, գոյություն չունի և չէր կարող ունենալ»,- դատարանի դահլիճում իր գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց, որ այս դատական նիստի ընթացքում պետք է քննվի Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը։

Արմեն Աշոտյանն ասաց՝ պրոբացիոն ծառայությունից տնային կալանքի 70 օրվա մեջ 12 այց է եղել իրենց տուն։ Ըստ Արմեն Աշոտյանի՝ տնային կալանքի ռեժիմը շարունակում է քաղաքական խոչընդոտներ ստեղծել իր գործունեության համար, թեպետ ըստ նրա՝ դատարանը փորձեց առավելագույնս ճկուն գտնվել և «այս ավտորիտար երկրի համար բավականին լիբերալ գտնվեց»։

Ամփոփելով խոսքը Արմեն Աշոտյանն ասաց․ «Ուզում եմ փաստել, որ այս 70 օրվա ընթացքում որևէ խախտում արձանագրված չէ տնային կալանքի ռեժիմի հետ կապված։ Դատարանի որոշակի լուծումներ քաղաքական, հրապարակային գործունեության սահմանափակումները մեղմելու հետ կապված տեսանելի են եղել, բայց դրանք լիարժեք չեն բավարարում քաղաքական գործունեության արդի պայմաններն ու պահանջները։ Սա է պատճառը, որ միջնորդում եմ, որ կիրառվելիք հնարավոր խափանման միջոցն այնպիսին լինի, որ չունենա քաղաքական գործունեության խոչընդոտման ուղղակի կամ ուղղակի բնույթ կամ հետևանք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930