Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ում ուզում է ավելի շատ ստորացնել, նոր պաշտոն կտա․ Աննա Մկրտչյան

Նոյեմբեր 18,2024 15:42

«Նիկոլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այն, ինչ մենք իր մասին մտածում էինք, դա ուղղակի փաստակազմ է՝ ապացուցված, որ իր համար հանցագործություն գործած մարդկանց որևէ կերպ անգամ երախտիք խոսքեր ասելու խնդիր չունի»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած հրաժարականներին։

Հիշեցնենք՝ այսօր հրաժարական ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Աննա Մկրտչյանը հրաժարական ներկայացրած անձանց «քաղաքական կիլլերներ» անվանեց ու նշեց․ «Նրանք իրենց հետքերը մաքրեցին, որ հանկարծ Նիկոլի վրա չմնա իրենց արած հանցագործությունը»։

Հարցին՝ վերաբացված գործեր կհաջորդե՞ն պաշտոնանկություններին, Աննա Մկրտչյանը պատասխանեց․ «Ոչ, խնդիրն արդարադատության հասնելը չէ։ Ոչինչ էլ սպասել պետք չէ»։

Հարցին՝ ազատման դիմում ներկայացրած պաշտոնյաներին հնարավո՞ր է ավելի բարձր պաշտոնների նշանակի Նիկոլ Փաշինյանը, Աննա Մկրտչյանն այսպես պատասխանեց․ «Այդ ստրկությունն արդյոք կշարունակեն արդեն պաշտոնանկ եղած նախկին պաշտոնյաներ, որոնք կգնան վայելելու, թե հանցագործությունների նոր կապոց կդնի նրանց վրա, դա կախված է իրենց փոխհարաբերություններից։ Նիկոլ Փաշինյանն ում ուզում է ավելի շատ ստորացնել, նոր պաշտոն կտա, ում մտածում է՝ բավական է, կարող է գնալ իր ինդուլգենցիայով վայելել, կասի՝ գնա, վայելի»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930