Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 08։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել բնակելի գոտում ծառայության անցնելու համար հերթափոխ ընդունող ծառայողներին։
Արդյունքում՝ խուզարկություն իրականացնող ծառայողների աչալրջության շնորհիվ նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ա․ Պ․-ի համազգեստի պարանոցային հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են կպչուն ժապավեններով փաթեթավորված, ընդհանուր 125,38 գրամ քաշով, տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։
Կարդացեք նաև
Վերջինս ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ