Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Նա շարժվում է մեկ նպատակի՝ մեր պետությունը լուծարելու ուղղությամբ. Հովհաննես Իշխանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Նոյեմբեր 18,2024 15:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ ընտրությունների, եւ ինքը պետք է ազատվի պաշտոնյաներից, որպեսզի իր ամբողջ հանցանքների մեղքը գցի այդ պաշտոնյաների վրա, ինքն իրեն մաքրի եւ ժողովրդին ներկայանա, իբր մեղավոր չէի, իրենք էին մեղավոր Ու այդպես գնա արտահերթ ընտրությունների: Սա՛ է հիմնական քննարկվող թեզը»,- «Հայելի», ակումբում կայացած ասուլիսում նշեց վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով ուժայինների պաշտոնանկություններին:

Նրա խոսքով, իրեն, սակայն, այլ բան է հուզում. «Ի վերջո, Փաշինյանն ինչ էլ անի, ինչ կադրային տեղաբաշխում կատարի, կամ ինչ ազդակ էլ ուղարկի, շարժվում է մեկ նպատակի՝ մեր պետությունը լուծարելու ուղղությամբ: Արցախն արդեն կարողացել է վերացնել, արցախցիներն այնտեղ չեն ապրում, հաջորդն էլ պետք է Հայաստանը լինի: Մենք տեսել ենք, թե ինչպես էր նա Էրդողանի գիրքը գրկած ժպտում Նյու Յորքում, լսել ենք նրա խոսքերը Հայաստանի անկախության դեմ: Այն ինչ նա նոյեմբերի 15-ին ասաց խորհրդարանի դահլիճում, նույն բանն է, ինչ ասել է՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում»:

Հովհաննես Իշխանյանը հիշեցնում է. «Նոյեմբերի 15-ին նա հայտնել է , որ այս տարածքը, որի հյուսիսում Վրաստանն է, արեւմուտքում՝ Թուրքիան, հարավում՝ Իրանը, իսկ արեւելքում՝ այսպես կոչված Ադրբեջանը, չկա: Որովհետեւ եթե դու ասում ես, որ Անկախության հռչակագիրը պետության չգոյության մասին է, ուրեմն դու այդ տարածքը դնում ես այնպիսի մի իրավիճակում, որ այդ տարածքի պետությունը գոյություն չունի, եւ դա ասվում է այդ տարածքի ղեկավարի կողմից: Սրանից ելնելով՝ Փաշինյանի բոլոր հետագա քայլերը միտված են դա ամրագրելուն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930