Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Նին Բին նահանգում:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղար Դոան Մին Հուանին ջերմ ընդունելության համար` նշելով, որ այն հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունների վկայությունն է: Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են նաեւ երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահի գլխավորությամբ պատվիրակությունը շրջել է նաեւ Hyundai ավտոմեքենաների գործարանում ու ծանոթացել ընկերության գործունեությանը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ