Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեով պաշտպանական ծախսերին հատկացվել է մոտ 5 միլիարդ դոլար․ Ադրբեջանի ֆինանսների նախարար

Նոյեմբեր 18,2024 14:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն» – Հայաստանի ռազմականացումը Բաքվին ստիպել է մեծացնել ռազմական բյուջեն, հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝ ելույթ ունենալով Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հանձնաժողովում։

Շարիֆովի խոսքով՝ Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեով պաշտպանական ծախսերին հատկացվել է մոտ 5 միլիարդ դոլար։

Երևանը հաղորդել է, որ Հայաստանի ռազմական բյուջեն հաջորդ տարի կմեծանա մոտ 20 տոկոսով։ Փորձագետները «Հայաստանի պատմության համար սա աննախադեպ են համարել։

Հայաստանի ռազմականացման դեմ դժգոհող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի վերջին հայտարարեց՝ Ադրբեջանն ընդլայնում է իր ռազմա-տեխնիկական հնարավորությունները, ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համագործակցություններ հաստատում բազմաթիվ երկրների հետ՝ շեշտելով՝ երկրի պաշտպանունակության ամրապնդումը առաջնահերթություն է։ Հայաստանն, իր հերթին, մեկ անգամ չէ հայտարարել, որ «մարտունակ բանակ ունենալն իր ինքնիշխան իրավունքն է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930