Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Երեւանի օդը աղտոտված է եւ փոշով, եւ ծանր մետաղներով. ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի տնօրեն

Նոյեմբեր 18,2024 14:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ըստ «Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ Երեւանը օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներով Հայաստանում առաջին տեղում է: Իսկ Արաբկիր վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Երեւանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ մայրաքաղաքում օդի աղտոտվածության մակարդակի հետ կապված իրավիճակը գտնվում է նորմայի սահմաններում եւ համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին՝ հղում անելով մայրաքաղաքի շինհրապարակներում տեղադրված տվիչներին։

Լիլիթ Սահակյան

«Երբ Երեւանի բնապահպանական խնդիրների մասին եմ խոսում, առաջինը նշում եմ, որ երբ մենք խոսում ենք Երևանի, շրջակա միջավայրի անվտանգության մասին, մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության բնակչության 34%-ի անվտանգության մասին: Դրանք միայն այն մարդիկ են, որոնք ապրում են Երեւանում՝ չհաշված ճոճանակային միգրացիան»,- Մեդիա կենտրոնում կայացած «Երեւանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) տնօրեն Լիլիթ Սահակյանը:

Նրա խոսքով. «Շատ կարեւոր է գիտահեն գնահատական ունենալը: Օրինակ` վերջերս ավարտել ենք գիտական մի թեմա, որը վերաբերում էր Երեւանի օդի աղտոտվածությանը, փողոցային փոշուն, մասնավորապես՝ դրանում տոքսիկ տարրերի դերին: Չգիտեմ, որտեղից է գալիս այն պնդումը, որ վատթարացել է Երեւանի օդը, որովհետեւ պետք է ասեմ, որ Երեւանի օդը տարիներ շարունակ աղտոտված է եղել:

Մեր կենտրոնն ավելի քան 30 տարի հետազոտում է Երեւան քաղաքի մթնոլորտը՝ գիտական տարբեր մեթոդներով, որը շատ հաճախ տարբերվում է մոնիթորինգային համակարգի հետազոտություններից: Մենք տարիներ շարունակ ամրագրել ենք, որ Երեւան քաղաքի օդն աղտոտված է եւ փոշով, եւ ծանր մետաղներով: Եթե փոշին մեզ մոտ կա ծագման առումով՝ եւ բնական, եւ անթրոպոգեն աղբյուրներից, ապա արդեն գիտական փաստ է, որ դրանում եղած ծանր մետաղները 90 %-ով ունեն անթրոպոգեն ծագում»:

Լիլիթ Սահակյանի ձեւակերպմամբ. «Դա մեր օբյեկտիվ իրականությունն է, որից չենք կարող փախչել: Միջոցառումներն արագ չեն իրականացվում, որովհետեւ փոշին գոնե անզեն աչքով մենք տեսնում ենք եւ մեր տանը եւ ամեն տեղ: Իսկ փոշու մեջ եղած պոտենցիալ տոքսիկ տարրերը, ծանր մետաղները աչքով չենք տեսնում: Դրա համար դրա մասին դժվար է խոսելը»:

Մասնագետն ընդգծում է. «Խորհրդային տարիներից Երեւանը եղել է աղտոտված, եւ շարունակում է մնալ աղտոտված, ու սրանք լեգենդներ ու միֆեր չեն. Դրանք երկար տարիներ գիտությամբ հաստատված թվեր են, եւ ես պատասխանատու եմ իմ ասած խոսքերի համար»:

Մանրամասն տեսանյութում՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930