Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ամբողջ քաղաքը սարքել եք բարձրահարկ շենքերի հավաքատեղի. լարված իրավիճակ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ․ Shamshyan.com

Նոյեմբեր 18,2024 14:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, շարունակում է լարված իրավիճակը պահպանվել Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող բազմաբնակարանային մի քանի շենքերի բնակիչների արդարացի պահանջի վերաբերյալ:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան Արշակունյաց պողոտայի և Լազոյի 6-րդ շենքի բակում, որը դեռ սովետական տարիներից օգտագործվել է բնակիչների կողմից՝ որպես թենիսի կորտեր, իսկ հետո արդեն՝ ֆուտբոլի դաշտ, ինչ-որ շինարարական կազմակերպություն առավոտ շուտ հատուկ տեխնիկաներ է բերել, որպեսզի ֆուտբոլի դաշտում սկսի 18 հարկանի շենքի համար հիմք փորել:

Այս պահին մեծ թվով բնակիչներ հավաքվել են ֆուտբոլի դաշտում և պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում ձեռքով շինթույլտվության որոշում է կայացվել, չեղյալ հայտարարի, քանի որ այդ որոշումը չի բխում բնակչի շահերից:

Այս պահին բնակիչների հետ դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությքան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ բանակցություններ են վարում «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու մեծ թվով անդամներ, այդ թվում՝ Գևորգ Ստեփանյանը, Արշակ Սարգսյանը, Սամվել Հակոբյանը, որպեսզի չփորձեն դեմ գնալ ժողովրդին և հատուկ տեխնիկան չմտցնեն ֆուտբոլի դաշտ:

Այս պահին դեռևս կառուցապատողը տեխնիկան մոտեցրել է տարածքին, սակայն կարծես թե զգում է, որ իրավիճակը լարված է, չի համարձակվում կտրուկ գործողությունների դիմել:

Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին.

«Որոշումը, որ ստորագրել է Տիգրան Ավինյանը, կարծում ենք, պետք է իր կողմից չեղարկվի: Սաղ աշխարհը պայքարում է առողջ ապրելակերպի համար, որի մեջ է մտնում նաև սպորտը, ու հիմա մի քանի բարձրահարկ շենքերի բնակիչների կողմից օգատգործվող ֆուտբոլի դաշտը փորձում են վերացնել, տեղը 18 հարկանի շենք գցեն: Էս վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա Երևանի հիմնադիր ճարտարապետ Թամանյանի շիրիմն է: Հիմա էդ մարդը երևի գերեզմանում շուռ է գալիս ու ասում՝ «Էդ հրաման տվողի տիրու մերը, բա ես էդպիսի՞ Երևան էի ձեզ տվել: Ամբողջ քաղաքը սարքել եք բարձրահարկ շենքերի հավաքատեղի»: Երևանը մենք պատկերացրել ենք կանաչ գոտիներով, խաղահրապարականերով, ու հիմա ինչ-որ մեկի քմահաճույքը կատարելով խաղահրապարակ եք վերացնում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930