Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնությունում հաղթել է թուրք շախմատիստ Ումուտ Ակբաշին

Նոյեմբեր 18,2024 14:14

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության իններորդ մրցափուլում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության է մատնել թուրք շախմատիստ Ումուտ Ակբաշին եւ 7-միավորով բաժանում է 2-րդից 7-րդ տեղերը:

Առաջատարների մեջ է նաեւ Արամ Հակոբյանը: Նա 6,5 միավորով ընթանում է 11-րդ հորիզոնականում:

Այս տուրում մրցաշարային աղյուսակի վերին հատվածում գտնվող մեր մյուս շախմատիստները բաժանել են միավորը եւ միայն Մանուել Պետրոսյանն է, որ պարտվել է մրցակցին:

Այսօր կայանալու են Եվրոպայի առաջնության նախավերջին մրցափուլի հանդիպումները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930