Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող զանգվածային ոչնչացումներին պատշաճ արձագանքներ չեն հնչում Հայաստանի ոչ մի պաշտոնական գերատեսչությունից․ «Ապառաժ»

Նոյեմբեր 18,2024 14:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանական վարչակազմը շարունակում է բռնազավթված Արցախում բնակելի շինությունների զանգվածային ոչնչացում իրականացնել։ Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր՝ քաղաքի նախկինում քանդված պատմական 6 թաղամասերի հարևանությամբ։ Այս մասին ահազանգում է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։

Արցախցի պատմաբան, քաղաքական գործիչ Արմեն Սարգսյանի գնահատմամբ Ադրբեջանը սրանով փորձում է վերացնել Ստեփանակերտի եւ, ընդհանրապես, ամբողջ Արցախի հայկական պատմամշակութային հետքը․ «Այդ բնակելի շինությունները կառուցված են հայկական ճարտարապետությամբ, եւ Ադրբեջանը նպատակադրված է դրանք վերացնելու, որպեսզի տարիներ անց հայկական մշակույթի հետքեր չմնան»,- նշել է Արմեն Սարգսյանը։

Ադրբեջանի հսկողության տակ մնացած հայկական բոլոր հուշարձանները, եկեղեցիները և այլ մշակութային արժեքներ այսօր վտանգված են, վտանգված են նաեւ Արցախի ամբողջական բնակավայրերը։ Տնտեսական գործունեության անվան տակ 2020թ-ից հետո ոչնչացվել են Շուշիի շրջանի Քարինտակ, Հադրութի շրջանի Մոխրենես ու Խծաբերդ գյուղերը, մասամբ ոչնչացվել են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր եւ Ասկերանի շրջանի Սղնախ գյուղերը։

Ակնհայտ է, որ հայկական մշակույթի յուրացումը կամ ոչնչացումն Ադրբեջանում պետական քաղաքականության  առաջնահերթություն է։ Սակայն, ցավալին այն է, որ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող զանգվածային ոչնչացումներին պատշաճ արձագանքներ չեն հնչում Հայաստանի ոչ մի պաշտոնական գերատեսչությունից, միջազգային կազմակերություններից։

Հ․ ՇԻՆԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ապառաժ»-ի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930