Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Սարդարյան. Ցավոք չեմ հավատում, որ այս երկու պաշտոնյաներին հնարավոր կլինի փոխարինել նման որակի կադրերով

Նոյեմբեր 18,2024 13:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Արսեն Սարդարյանի ֆեյսբուքյան գրառումը

Արսեն Սարդարյան

Կարևոր կառույցներ գլխավորած ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրաժարականների համար շատ եմ ափսոսում:

Նրանց կատարած աշխատանքին բավականին լավ եմ ծանոթ և կարող եմ վստահորեն ասել, որ բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են և, որ զբաղեցրած պաշտոններում նրանցից յուրաքանչյուրը ղեկավարվել է ոչ թե անձնական, այլ Պետության և հասարակության շահով:

Ճիշտ է զբաղեցված պաշտոններով պայմանավորված նրանք ոչ միշտ են գոհացրել իրենց որոշումներով, օրինակ՝ Կարեն Անդրեասյանի գլխավորած կառույցի կողմից որոշ դատավորների համակարգից հեռացնելը ճիշտ չեմ համարել:

Բայց կարող եմ վստահ ասել, որ, թե դատական համակարգը, թե կոմիտեն սկսել են անհամեմատ արդյունավետ, գրագետ և բարեխիղճ աշխատել:

Դատական համակարգը դուրս է եկել պարալիզացված վիճակից, երբ գործերի սկիզբը կար, բայց ավարտը չէ:

Դատավորները սկսել են պատասխանատվություն զգալ գործերը ողջամիտ ժամկետում քննելու հարցում, ինչը մեր դատարանների ամենամեծ խնդիրն էր:

Դատավորների անկախության մակարդակը նույնպես բարձրացել է՝ նրանք արդարադատություն իրականացնելիս ճնշումների չեն ենթարկվում:

Էապես բարձրացվել են դատավորների և դատական ծառայողների սոցիալական երաշխիքները:

Արգիշտի Քյարամյանին պետք է հատուկ շնորհակալություն հայտնեմ նրա վարած կադրային քաղաքականության համար:

Նրա օրոք Քննչական կոմիտեի ղեկավար կազմը համալրվել է ճանապարհ անցած, իրավաբանների համայնքում հեղինակություն վայելող պրոֆեսիոնալներով:

Պետք է հատուկ նշեմ, որ իմ տեղեկություններով՝ Արցախից տեղահանված համակարգի որակյալ ոչ մի աշխատող չի եղել, որ դիմի կոմիտե աշխատանքի անցնելու և մերժում ստանա:

Ցավոք չեմ հավատում, որ այս երկու պաշտոնյաներին հնարավոր կլինի փոխարինել նման որակի կադրերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930