Լրահոս
Օրվա լրահոսը

«Անթույլատրելի է, որ մեր երեխաներին նման սնունդ մատակարարվի». դադարեցվել է մոտ 3850 կգ հավի մսի օգտագործումը

Նոյեմբեր 18,2024 13:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության կողմից լաբորատոր փորձարկման է ներկայացվել հավի կրծքամիս, որը մատակարարվում է «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի կողմից: Փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է անհամապատասխանություն, այն է՝ լիստերիա մոնոցիտոգենես տեսակի բակտերիայի առկայություն: Ձեռնարկվել են անհապաղ միջոցներ՝ ողջ խմբաքանակի օգտագործումը դադարեցնելու և հետ հավաքելու համար: Նոյեմբերի 6-ի դրությամբ Երևանի 146 մանկապարտեզներում առկա էր  մոտ 3850 կգ հավի միս: Այս գործընթացին զուգահեռ նոյեմբերի 5-ին մանրէաբանական փորձարկման է ներկայացվել նաև սերուցքային կարագի չորս նմուշ: Հիշյալ սննդամթերքը Երևանի բոլոր մանկապարտեզներին մատակարարում է «Դեագա» ՍՊԸ-ն: Փորձաքննությամբ պարզվել է, որ կա անհամապատասխանություն, մասնավորապես՝ մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ: Միջոցներ են ձեռնարկվում ամբողջ՝ 2270 կգ սերուցքային կարագը ևս հավաքելու նպատակով:
«Ուզում եմ մատակարար ընկերություններին ևս մեկ անգամ տեղեկացնել, որ տարիներ շարունակ գործող ինչ-որ մի տրամաբանությունն այլևս չի աշխատում, և նախկինում հանդուրժվող մոտեցումները սննդի որակի վերաբերյալ այլևս չեն կարող մեր կողմից ընդունվել: Ուզում եմ բոլորին զգուշացնել, որ չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ, որովհետև ուղղակի անթույլատրելի է, որ մեր երեխաներին նման սնունդ մատակարարվի»,- ընդգծել է քաղաքապետը:

Ի դեպ, 2025թ. Երևանի համայնքային մանկապարտեզներին մատակարարվելիք սննդամթերքի գնման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ուսումնասիրվել են մթերքի տեխնիկական բնութագրերը: Դրա շնորհիվ լրամշակվել և խիստ պահանջներ է ներկայացվել տեխնիկական բոլոր բնութագրերի և որակի նկատմամբ: Որպես կարևորագույն բարեփոխում՝ ավարտական փուլում է սննդի պատվերների գրանցման միասնական հարթակի ստեղծումը:

Երևանի քաղաքապետարանը շարունակում է հանրային տարածքները համայնքին վերադարձնելու գործընթացը:
«Կան տարածքներ, որոնք ժամանակին Երևանի քաղաքապետարանը տվել է վարձակալության, բայց, այնուամենայնիվ, այդ տարածքները հանրային ընդհանուր օգտագործման տարածքներ են: Այդ տարածքներում ոչ թե պետք է լինեն շինություններ, այլ պետք է լինեն կանաչ գոտիներ, զբոսնելու վայրեր: Ուրախ եմ, որ  արդեն տեղեկանում եմ, որ որոշ տարածքներ, հաշվի առնելով նաև վարձակալության գինը, վերադառնում են Երևանի քաղաքապետարանին: Ուզում եմ տեղեկացնել, որ կոնկրետ Օպերայի հարակից տարածքի շինություններն ամենայն հավանականության քանդելու ենք և ստանալու ենք ավելի կանաչ ու մարդկանց համար հասանելի ընդհանուր օգտագործման տարածք»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:

Երևանի Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկի չորս շենքերն ապահովվել են գեղարվեստական լուսավորությամբ: Ծրագիրն իրականացվելու է ամբողջ Մաշտոցի պողոտայով: Նախագիծն, ի դեպ, քննարկվում է նաև մասնավոր հատվածի հետ:

Նոյեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ուղևորների  36.6 %-ն օգտվել է տոմսային համակարգից: Նախորդ շաբաթվա համեմատ հասույթն ավելացել է 7 մլն 430 հազար 200 դրամով:

 Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930