Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի ի՞նչը սպանես»․ Աղվան Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին հորդորում է՝ չվախենալ իրենից

Նոյեմբեր 18,2024 13:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սա այդ մարդու վերաբերմունքն է պետականության, պետական ինստիտուտների հանդեպ․ վայրկյանական, գիշերով նման քայլերի գնալը։ Այդ մարդու տեսակը, բնույթը հակադրության մեջ է պետականության հետ։ Ինքը մնացել է նույնն՝ այն, ինչ եղել է փոքր ժամանակ եւ այդպես էլ չի մեծացել։ Փորձում է զրո կետից սկսել, բայց երբ նա զրո կետից է սկսում, մենք տեսել ենք, թե դա ինչ հետեւանքներ է ունենում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով կիրակի օրը կառավարությունում պաշտոնանկությունների շքերթի մասին հարցին։

Երեկ գիշեր, հիշեցնենք հրաժարականների դիմումներ են գրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Ապա՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը։

Member of ‘Armenia’ faction Aghvan Vardanyan hold briefing the RA National Assembly

«Մի ափսոսացեք, շատ բան չենք կորցրել, այդ պաշտոնյաները եղած, թե չեղած․․․ սա մեկ բռնապետիկի որոշման արդյունք է եւ նրանք իրենցից ինչ որ բան չէին ներկայացնում, ինչպես որեւէ բան չեն ներկայացնում այստեղ՝ ԱԺ-ում։ Նրանց մեջ չկա մի ինքնուրույն, մի ազատ մարդ, որ կարողանա Նիկոլի տեսակետներին եւ կարծիքներին հակադրվող որեւէ բան ասել։ Փողոցում լիքը նման պաշտոնյաներ կգտնվեն։ Որ նրանց գործունեության արդյունքում է նաեւ մեր պետությունը եւ հասարակությունն այս վիճակում, ակնհայտ է, չէ՞։ Ի՞նչ խնդիրներ կան իրենց ներսում, Աստված իրենց հետ, դա ինձ շատ քիչ է հետաքրքրում։ Բայց որ այս մարդու ղեկավարությամբ Հայաստանը հեռանկար չունի եւ այս մարդը չարիք է մեր ամբողջ ժողովրդի համար, այլեւս կարծում եմ մեր հասարակության մեծամասնությունն այդ կարծիքին է»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ այո, ընդդիմությունը խոստացել է այդ չարիքին հեռացնել, դա առայժմ չի հաջողվել, բայց եթե խոստացել են՝ հեռացնելու են։

«Փաշինյանի ի՞նչը սպանես․․․ Ես ասել եմ վճռական, մինչեւ վերջ գնալու պատրաստ մարդկանց մասին եւ իմ ասած մարդիկ ոչ թե սպանելու գնացողներ էին, այլ՝ ապրեցնելու»,- սա էլ Աղվան Վարդանյանի պատասխանն էր հարցին՝ մտադրություն ունեցե՞լ է սպանել Նիկոլ Փաշինյանին, հեղաշրջում անել, երբ խոսում էր մահապարտների մասին։ ԱԺ-ում իր վերջին ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մահապարտներ հավաքելով ՀՅԴ-ականները իրեն սպանելու եւ հեղաշրջում անելու փորձեր են նախապատրաստել։

«Այդ իր վախը, մանիպուլյացիաները եւ փողի հանդեպ պաշտամունքն են նման բաներ առաջացնում իր մեջ։ Եվ պատահական չէ, ինչպես ասացի, որ նույնիսկ Վազգեն Սարգսյանի ստվերից սարսափելով՝ 500 մահապարտ է ասել։ Նիկոլ Փաշինյանն իզուր թող ինձնից չվախենա, ամոթ չունի, չի ամաչի»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930