Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացրել եմ ազատման դիմում: Վստահ եմ՝ կատարված աշխատանքը տվել է և կտա իր արդյունքները. Ռուստամ Բադասյան

Նոյեմբեր 18,2024 12:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղերձը

Հարգելի քաղաքացիներ,
Սիրելի հարկ վճարողներ,
Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում։

Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր պետության կայացման գործում։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս տարիների համատեղ աշխատանքի համար ՀՀ վարչապետին, Կառավարության անդամներին, ԱԺ բոլոր գործընկերներին, հարկ վճարողներին։

Առանձնահատուկ շնորհակալություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին, վստահ եմ, որ կշարունակեք ՊԵԿ ինստիտուցիոնալ կայացման գործը, կամրապնդեք միջազգային համագործակցությունը, կոռուպցիոն երևույթներին հակազդման մեր ձեռնարկած քայլերը, կներդնեք հարկ վճարողներին սպասարկման նորանոր գործիքներ։

Շնորհակալ եմ կատարված աշխատանքի համար և մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հա՝եթե մեկ -երկու ամիս առաջ ադպիսի «խելոք»որոշում կայացնեիր սպառողական առեւտրի կետերի տերերը հերթական հարկային «տեռորից» զերծ կլինեին՝ներկրողներին եւ արտադրողներին չկարողանալով ստվերից զսպել՝նրանց հսկելու ամբողջ պարտականությունը դրել եիք խանութատերերի վրա՝մեկ ոչ ճիշտ գրանցման համար տուգանել 250հազար դրամ՝վաճառքի կետի. 2-3ամսվա եկամուտի չափով։Դե արի ու այս իշխանությանը մի հայհոյի….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930