«Հանրային տարածքներ կան, որ ժամանակին Երեւանի քաղաքապետարանը տվել է վարձակալության, բայց այնուամենայնիվ, այդ տարածքները հանրային ընդհանուր օգտագործման տարածքներ են, եւ այդտեղ պետք է լինեն ոչ թե շինություններ, այլ կանաչ տարածքներ ու զբոսավայրեր։
Արդեն տեղեկանում եմ, որ նման որոշ տարածքներ, հաշվի առնելով նաև գինը՝ վերադառնում են Երևանի քաղաքապետարան»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա տեղեկացրեց՝ օպերայի շրջակայքի որոշ հատվածներում շինությունները քանդելու են, իսկ դրանց տեղում կանաչապատելու են:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ