Նոյեմբերի 15-ին ՀՀ դեսպանությունում ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար Ռոլան Գալարագի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ։
Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության խորացման գործում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ, որը դրական ազդեցություն է ունեցել համագործակցության տարբեր ոլորտների վրա։
ՀՀ ԱԳՆ