«Երեւանի քաղաքապետարանը էականորեն ավելացրել է սննդի վերահսկողության մակարդակը մանկապարտեզներում՝ մատակարարվող սննդի վերաբերյալ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մեզ համար շատ կարեւոր է,թե ինչ սնունդ է մատակարարվում մեր մանկապարտեզներին: Ուզում եմ տեղեկացնել բոլոր այն մատակարարներին, որոնք տարիներ շարունակ ինչ-որ մի տրամաբանությամբ գործել են եւ ինչ-որ մի տրամաբանությամբ աշխատել են, ուզում եմ ասել, որ այլեւս այդ տրամաբանությունները չեն աշխատում, եւ այլեւս նախկինում հանդուրժվող մոտեցումները սննդի որակի վերաբերյալ չեն կարող մեր կողմից ընդունվել»,-ասաց Տիգրան Ավինյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ