Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդը, որին օրենքով չի կարելի որևէ բան ստիպել, ասում է, որ ստիպված հրաժարական է տալիս. Միքայել Նահապետյան

Նոյեմբեր 18,2024 11:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Դատական համակարգի անկախության մասին պետք է ընդամենը իմանալ, որ անկախ մարմին հանդիսացող ԲԴԽ ղեկավարը վարչապետի մյուս ենթակաների հետ միասին հեռանում է պաշտոնից ու գրում տեքստ, որ ինքը գոհ է իր աշխատածից։

Հասկանո՞ւմ եք` մարդը ում օրենքով չի կարելի որևէ բան ստիպել (դա հանցագործություն է) ասում է, որ ինքը գոհ է իրենից, բայց ստիպված հրաժարական է տալիս, քանի որ Սուլթանը որոշել է մյուս նազիր-վեզիրներին հեռացնել։

Հայաստանում չկա զանգովի արդարադատություն։ Հայաստանում ծնգցնովի արդարադատություն է` իշխանությունները ծնգցնում են, դատական համակարգը հետ ա զանգում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930