Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի խնդիրն այն է, որ կառավարությունն ազդեցություն ունի Սահմանադրական դատարանի վրա, և դա անօրինական է․ JAMnews

Նոյեմբեր 18,2024 11:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

JAMnews. Սահմանադրագետ Վախուշտի Մենաբդեն մեկնաբանել է «Միասնություն-Ազգային շարժում» և «Հանուն փոփոխությունների» ընդդիմադիր կոալիցիաների հայտարարությունը, որտեղ խոսվում է հոկտեմբերի 26-ի ընտրություններում զանգվածային կեղծիքների մասին, ընդդիմադիր թեկնածուներն էլ պահանջում են չեղարկել իրենց մանդատները նոր խորհրդարանում։

«Միասնություն-Ազգային շարժում» և «Հանուն փոփոխությունների» կոալիցիաները նոյեմբերի 12-ին դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով ամբողջությամբ չեղարկել համապատասխան պատգամավորական ցուցակները։ Դիմումը ստորագրել են կոալիցիաների 82 անդամներ։

Սակայն ԿԸՀ-ն պատասխանել է, որ գործող օրենսդրությունը չի նախատեսում կուսակցական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գրանցման չեղարկում, քանի դեռ խորհրդարանը չի հայտարարվել պաշտոնապես ձևավորված և նորընտիր պատգամավորները չեն իրազեկվել իրենց լիազորությունների մասին։

«ՊալիտրաՆյուս» հեռուստաալիքի «Ամփոփում» հաղորդման ժամանակ Մենաբդեն ասել է, որ քաղաքական կուսակցություններն ունեն իրենց խորհրդարանական ցուցակները բացելու երկու հնարավորություն՝ ընտրություններից 16 օր առաջ կամ մանդատները ստանալուց հետո։

Այսպիսով, իրավական տեսանկյունից այս պահին դա անելու փորձերն անհեռանկարային են, օրենսդրության համաձայն՝ այդ պատուհանն այժմ փակ է։

Մենաբդեն նաև ասել է, որ մանդատներից հրաժարվելու իրենց մտադրության մեջ կուսակցությունները շուտով կբախվեն դժվար երկընտրանքի։

«Խորհրդարանում իշխող կուսակցության մեծամասնությունը ցանկացած պահի կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ այս կամ այն քաղաքական կուսակցության գործունեությունն արգելելու նախաձեռնությամբ, դրա համար բավական է ընդամենը 30 պատգամավորի ստորագրություն։

«Վրացական երազանքը» կարող է փորձել օգտագործել դա «քաղաքական առևտրի» համար, որպեսզի ընդդիմությանը ստիպի աշխատել խորհրդարանում»,- կարծում է Մենաբդեն։

Վրաստանի խնդիրը այն է, որ կառավարությունն ազդեցություն ունի Սահմանադրական դատարանի վրա։ Եվ դա անօրինական է։

Կարծում եմ՝ ընդդիմադիր կուսակցությունների պահանջով մանդատների չեղարկումը կդառնա քաղաքական առևտրի առարկա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930