Լրահոս
Օրվա լրահոսը

Վարժեցնում են քաղաքացիներին ապագայում թղթային փողի վերացմանը

Նոյեմբեր 18,2024 12:00

Ավելի արդյունավետ անվճար տրանսպորտի փոխարեն քաղաքապետարանը իրականացնում է թանկարժեք ռեֆորմ՝ «չարեփոխումը» համաշխարհային անդրկուլիսի ցուցումով

1.Տրանսպորտում ռեֆորմ-չարեփոխումի գաղտնի նպատակները

Քաղաքային տրանսպորտում միասնական էլեկտրոնային տոմսի չարեփոխման հետեւում կանգնած է համաշխարհային անդրկուլիսը, որը ոչ պաշտոնական իշխանություն է գրավել Արեւմուտքում եւ մի շարք երկրներում: Հենց նրան է ձեռնտու այս ռեֆորմ-չարեփոխումը, անկանխիկ վճարումներով համաշխարհային անդրկուլիսը վարժեցնում է քաղաքացիներին ապագայում թղթային փողի վերացմանը: Եվ այս դեպքում, եթե լինի միայն էլեկտրոնային փողը, համաշխարհային անդրկուլիսը տեղական պետչինովնիկների ձեռքերով կարողանալու է հետապնդել իր քաղաքական հակառակորդներին՝ սառեցնելով նրանց բանկային հաշիվները, իմանալ բոլոր շփումները եւ գնումները: Բոլոր այս տեղեկություններից կարելի է իմանալ բոլոր մարդկանց ուժեղ եւ թույլ կողմերը:

Դրանից համաշխարհային անդրկուլիսը շատ ավելի ուժեղանալու է եւ վերջնականապես ավելի լկտիանալու է։ Դա հեշտացնում է համաշխարհային անդրկուլիսին իշխանության վերջնական գրավումն արդեն մոլորակի մասշտաբով:

Նույն նպատակին է ծառայում նաեւ թանկարժեք, այսպես կոչված՝ «խելացի» տեսախցիկների ներդրումը, որոնք կարող են ճանաչել մարդկանց: Դրանց միջոցով հնարավոր է լինելու նաեւ քաղաքացիներին առցանց լրտեսելը, օգտագործելով դրա համար նաեւ արհեստական բանականությունը: Տեսախցիկներն ավտոբուսներում հիմա դեռ խելացի չեն: Սակայն համաշխարհային անդրկուլիսն իրեն ենթարկվող տարբեր երկրների տեղական կոմպրադոր (կոմպրադոր՝ գնորդ, ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի, անձ, որը, որպես գործակալ է հանդես գալիս ներդրումների, առեւտրի կամ տնտեսական կամ քաղաքական շահագործմամբ զբաղվող օտարերկրյա կազմակերպությունների համար-խմբ) «ազգային» կառավարությունների ձեռքերով ցանկանում է դա անել ապագայում:

2.Ուղեւորներից գումարի լրացուցիչ հափշտակություն առանց այդ էլ հակաօրինական չարեփոխման շրջանակներում։ Սպառողների իրավունքների ոտնահարում

ա. Սպառողների իրավունքների խախտումները նոյեմբերի 1-ից հետո:

2024 թ. նոյեմբերի 1-ից կառավարությունը դադարեցրել է մետրոյի ժետոնների վաճառքը: Սակայն պարզվեց, որ այդ ժամանակահատվածում քաղաքացիներին առաջին օրերը ժետոնով բաց էին թողնում, եթե անմիջապես դիմեն տուրնիկետների մոտ կրպակում գտնվող մետրոյի աշխատակցուհուն: Սակայն այժմ որոշ Մետրոյի կայանները դադարեցրել են ժետոններով թույլատրել մարդկանց երթեւեկել:

Այսպես, 07.11.2024 թ. կայարաններից մեկում ինձ սկզբում չէին ուզում թողնել անցնել ժետոնով: Իմ բողոքներից հետո ինձ բաց են թողել ժետոնով «լավության կարգով» եւ ասել, որ շատերը բողոքել են եւ որ եղել է բանավոր հրաման ժետոններով չթողնել: Եվ ինձնից հրաժարվել են հետ ընդունել իմ ժետոնները 100 դրամի դիմաց:

Ես հայտարարել եմ, որ բանավոր հրամանը իրավական ուժ չունի: Նաեւ նոյեմբերի 5-ին «Մարշալ Բաղրամյան» կայարանում. այնտեղ ինձ հրաժարվել են թողնել ժետոնով, ընդ որում՝ աշխատողը հրաժարվել էր հայտնել իր ազգանունը եւ հրաժարվել է հետ ընդունել ժետոնները 100 դրամի դիմաց:

«Սպառողների իրավունքների մասին» ՀՀ օրենքից ակնհայտ է, որ եթե անձը գնել է մինչեւ 01.11.2024 թ. ժետոն, ապա նա իրավունք ունի կամ այդ ժամանակահատվածում վերադարձնել ժետոնները եւ դրա դիմաց հետ ստանալ ժետոնների համար ծախսված իր 100 դրամները, կամ անցնել իր մոտ մնացած ժետոններով առնվազն մինչեւ 31.12.2024 թ., հակառակ դեպքում դա քաղաքացիների փողերի ապօրինի յուրացումն է եւ սպառողների իրավունքների կոպիտ ոտնահարում:

Տրամաբանական կլիներ հենց այս հակաօրինական չարեփոխման շրջանակներում թողնել ժետոնների համար արկղերը մինչեւ առնվազն 31.12.2024 թվականը: Որպեսզի բոլորը հնարավորություն ունենան մնացած ժետոնները վերադարձնել պետությանը՝ հետ ստանալով իրենց ժետոնի 100 դրամը կամ անցնել ժետոնով: Բայց կարծում եմ, որ որոշ մարդիկ կամ մետրոպոլիտենում կամ քաղաքապետարանում որոշել են լրացուցիչ յուրացնել քաղաքացիների փողերը: Հակառակ դեպքում հասկանալի չէ՞, թե ինչու պետությունը չի ցանկանում քաղաքացու փողերը վերադարձնել: Դա թալան է: Դա իրենց հակաօրինական ավարն է ժողովրդի հաշվին:

Օրինակ, մարդը կարող էր լինել արտերկրում, հիվանդ լինել եւ դրա պատճառով չկարողանալ օգտագործել իր բոլոր ժետոնները: Այս նկատառումը լրացուցիչ խոսում է նաեւ այս ռեֆորմի հակաօրինականության մասին:

բ. Վերլուծությունն ու տրամաբանական կասկածները

Այն, որ Մետրոյի որոշ կայարաններում նոյեմբերի 1-ից հետո նախապես բաց էին թողնում ժետոններով, իսկ հետո՝ ոչ, եւ որ «չթողնել ժետոններով» հրամանը բանավոր է, լրացուցիչ խոսում է իրավական կամայականության մասին: Այն, որ Մարշալ Բաղրամյան կայարանում աշխատողը վախեցել է ասել ինձ իր ազգանունը, նույնպես վկայում է ապօրինության մասին: Կարծում եմ, որ տեղի է ունենում կամ քաղաքապետարանի, կամ մետրոպոլիտենի կողմից մեր՝ սպառողի փողերի հակաօրինական յուրացում, իսկ նման գործողություններն ակնհայտորեն հակասում են Սահմանադրությանը: Բացի դրանից, այս ռեֆորմ-չարեփոխումը ինքնին խաբեություն է: Այսպիսով, առանց դրան էլ ապօրինի ռեֆորմ-չարեփոխման մեջ ունենք լրացուցիչ ապօրինություն:

3.Անվճար տրանսպորտն ավելի արդյունավետ է քաղաքապետարանի ռեֆորմ-չարեփոխումից

Ինչ վերաբերում է բուն այս «ռեֆորմ»-ին, ապա դա շատ նման է պետության եւ ժողովրդի հաշվին հակաօրինական հարստացմանը:

Այսպիսի չարեփոխումը հակաօրինական հարստացում է նաեւ այն պատճառով, որ գոյություն ունի ավելի արդյունավետ եւ տնտեսապես հիմնավորված այլընտրանք՝ ամբողջովին անվճար քաղաքային տրանսպորտ, որը կֆինանսավորվեր հարկերով:

Իսկ քաղաքապետարանի չբարեփոխման դեպքում այդ նույն սովորական ծախսերին (բենզին, վարորդների աշխատավարձ,..) գումարվում են լրացուցիչ ծախսեր ավտոբուսում էլեկտրոնային վճարման համար շատ թանկ սարքերի՝ թանկ տեսախցիկների, ուղեւորներին հաշվելու հատուկ սարքերի, ավտոբուսներում առկա համակարգիչներ, ինտերնետ կապ՝ ռադիո-ինտերնետի միջոցով բանկային քարտով կամ սմարթֆոնով տոմսերի գնումն ապահովելու համար, տոմսերի մշտական թողարկում, մշտական համակարգչային հաշվարկներ, հսկիչներ, այս սարքերը կարգավորողների եւ ծրագրավորողների աշխատավարձի համար են, պարբերաբար կառաջանան կոնֆլիկտներ հսկիչների եւ քաղաքացիների միջեւ եւ դատական ծախսեր: Միեւնույն ժամանակ, փողի մի մասը գնալու է հավելյալ արժեքի այն կապիտալիստական մասնավոր ընկերության համար, որը կզբաղվի այս բոլոր էլեկտրոնային սարքերով: Դա ժողովրդի կապիտալիստական շահագործումն է:

Դա է պատճառը, որ թանկացնում են տոմսը:

Ակնհայտ է, որ միջին հարկը, որպեսզի փակեն անվճար տրանսպորտի ծախսերը, զգալիորեն պակաս կլինի տոմսի միջին գնից այս քաղաքապետարանի գործելակերպի շրջանակներում, քանի որ վերոհիշյալ չարեփոխման հետ կապված հսկայական ավելորդ ծախսերը չէին լինելու անվճար տրանսպորտի դեպքում:

Ընդ որում, անվճար տրանսպորտի համար հարկ կվերցվեր միայն նրանցից, ովքեր որոշակի կրիտիկական գումարից ավելի շատ են ստանում, օրինակ՝ 200 000 դրամից: Նաեւ անվճար տրանսպորտի դեպքում քաղաքացիների որոշ մասը հրաժարվելու է անձնական ավտոմեքենաներից, դա լրացուցիչ հսկայական առավելություն է քաղաքապետարանի չարեփոխման համեմատ: Քաղաքապետարանը խուսափեց պատասխանել նաեւ այս մեր հարցին: Այսպիսով, մեր ժողովուրդը բազմաթիվ առումներով միայն կշահի անվճար տրանսպորտից:

4.Լրացուցիչ պրոբլեմներ քաղաքացիների համար

Քաղաքապետարանի հակաժողովրդական նախագիծը լրացուցիչ հսկայական խնդիրներ է ստեղծում քաղաքացիների համար:

Օրինակ, եթե քաղաքացին վերցրեց տոմս ամբողջ տարվա համար, եւ դրանից հետո ինչ-ինչ պատճառով չի կարող օգտվել տրանսպորտից: Օրինակ, քաղաքացին հիվանդացավ, կամ գործուղման մեջ է, եւ չի կարողանում օգտագործել իր տարեկան կամ ամսական տոմսը, որի համար հսկայական գումար էր վճարել: Կամ, օրինակ, խափանվել է ավտոբուսը, բայց գումարն արդեն վճարվել է մեկանգամյա տոմսով: Սա նույնպես թալան է:

Անվճար տրանսպորտի դեպքում այդպիսի խնդիրներն անհնարին են:

Որոշ երկրներում եւ առանձին քաղաքներում արդեն գոյություն ունի անվճար քաղաքային տրանսպորտը, որոշ երկրներ ունեն պլաններ՝ անցնել անվճար տրանսպորտի:

Այս ռեֆորմի պատճառով կմեծանա քաղաքացիների առողջության համար վնասարար ինտերնետ կապի եւ սմարթֆոնների օգտագործման ճառագայթման ինտենսիվությունը՝ ուղեւորների բազմաթիվ սմարթֆոնների պատճառով   եւ էլեկտրոնային վճարման սարքերի՝ ինտերնետի պատճառով։ Վնասը գիտականորեն ապացուցված է: Սա ընդհանրապես թվայնացման անուղղելի թերությունն է: Նաեւ այս պատճառով տվյալ էլեկտրոնային տոմսի չարեփոխումը հսկայական վնաս է հասցնելու մեր երկրին եւ բացարձակապես հակալեգիտիմ է, քանի որ պետությունը իրավունք չունի վնասել քաղաքացիների առողջությանը:

5.Մենք զգուշացրել եւ ծանուցել էինք քաղաքապետարանին, որ կա ավելի էժան այլընտրանք առանց վերոհիշյալ վատ հետեւանքների

Մենք տեղեկացրել էինք քաղաքապետարանին մեր նամակներով, այդ թվում՝ մեկ բաց նամակով եւ բաց հոդվածով, բոլոր վերոհիշյալ փաստարկների մասին, որոնք ապացուցում են, որ անվճար քաղաքային տրանսպորտի նախագիծը, որը արդեն կա որոշ երկրներում, շատ ավելի լավն է, քան քաղաքապետարանի նախագիծը:

Մենք տեղեկացրել էինք այս ամենի մասին նախաձեռնողներին եւ մերժելով ընդունել լավ հայտնի փաստարկները, որ տրանսպորտը անվճար դարձնելը շատ ավելի շահավետ է, ավելի էժան է, քան այս ռեֆորմը, որն ակնհայտորեն ուժեղացնում է ներկա իշխանությունների մեղքը: Միասնական էլեկտրոնային տոմսի մասին օրինագծի նախաձեռնողների մեղքով միլիոնավոր դոլարներ են ծախսվել, եւ այդպիսով, պետությունն ունի հսկայական բաց թողնված օգուտ եւ հասցրած վնաս այս ռեֆորմ-չարեփոխման պատճառով:

Ի դեպ, 2020 թ. ադրբեջանական ագրեսիային արդյունավետ հակազդելու, դրա համար բոլոր ռեսուրսները կենտրոնացնելու փոխարեն, Հայաստանի ՔՊ-ական կառավարությունն այդ ագրեսիայից առաջ, երբ ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է Արցախի դեմ հարձակման, այս ամբողջ ընթացքում զբաղվում էին անհեթեթություններով՝ նման կեղծ, թանկարժեք հակաժողովրդական էլեկտրոնային օրինագծերով՝ համընդհանուր վերահսկողություն իրականացնելու համար՝ համաշխարհային անդրկուլիսի ցուցումով: Արցախը թշնամուն հանձնած եւ պատերազմը ագրեսորին տանուլ տված իշխանությունը, որը փորձում էր վատթարացնել եւ պղծել Հայաստանի զինանշանն՝ ի շահ Թուրքիայի եւ Ադրբեջանի, թույլ տվեց Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի մոտ 200 քառակուսի կիլոմետր օկուպացիան, պետք է հեռանա:

Ա. Հ. ՌՈՒԲԵՆ

«Առավոտ» օրաթերթ
16.11.2024

Լուսանկարը՝ Ռուբեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930