Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել

Նոյեմբեր 18,2024 09:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց՝ ազատման դիմում է գրել։

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո որոշ մարդիկ ակնկալում էին, որ իր առաջնորդությամբ կամ գուցե հրահանգով մարդկանց հեղափոխական խմբեր կձևավորվեն, պետությունից գողացված գումարը հետ կվերադարձնեն կամ ապօրինի գույք ունեցողներին կտանեն ՔԿՀ-ներ:

«Եթե անկեղծ ասեմ, քաղաքական առումով նման բան անելու հնարավորություն կար էլ, բայց մենք չենք գնացել այդ ճանապարհով, ասել ենք՝ պետք է գնանք ինստիտուցիոնալ ճանապարհով»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել էր երկար տարիներ ձգվող դատավարություններին և նշել. «Ամենամեծ պրոբլեմն ուրիշ բան է. մարդիկ չեն հավատում, որ այդ բոլոր բեմականացումների սցենարների տակ ես չեմ ստորագրում: Ու սա լրջագույն քաղաքական խնդիր է: Այս խնդիրը պետք է լուծվի»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր՝ այսպես չի կարող շարունակվել. «Լավ, ես կարող եմ համբերել, 2 տարի համբերեմ, 3 տարի համբերեմ, 4 տարի համբերեմ, հարգելի՛ գործընկերներ, դատական, իրավական, ուժային համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է, ես ձեզ ուղիղ բոլորիդ ասում եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930