Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Մանուկյան. «Քաղաքապետարանի ապաշնորհ պլանավորման արդյունքում ստիպված են լինում բյուջեից կրկնակի ծախս անել»

Նոյեմբեր 17,2024 22:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը եթերում ցուցադրել է մայրաքաղաքի կենտրոնում իրականացված բարեկարգման անորակ աշխատանքները:

Մասնավորապես, օրերս ասֆալտապատված Թումանյան փողոցում, որտեղ արդեն նշագծումներն էլ են կատարվել, Մեսրոպ Մանուկյանը ուշադրություն հրավիրեց դիտահորերի վրա: «Իրենք չեն հասկացել, որ այստեղ դիտահոր պիտի լինի եւ այդ դիտահորը իրենք պետք է փոխեին: Այսինքն, պետք է տեղադրեին դիտահորը, ավարտեին ամբողջությամբ, որից հետո ասֆալտն ու գծանշումներն անեին: Սա աշխատանքների լրիվ ձախողում է»,-ասել է նա:

Այնուհետեւ ավագանու անդամը ցույց է տալիս հեղեղատար համակարգը՝ նշելով. «Չկա մի մարմին, որը կվերահսկի, կասի` տղերք, որ բերում ու սաֆալտախառն լցնում եք այստեղ, հետագայում հեղեղումների ու «Վենետիկի» պատճառ է դառնալու: Եվ իրենց ապաշնորհ պլանավորման արդյունքում ստիպված են լինում բյուջեից կրկնակի ծախս անել: Այսինքն, իմ, ձեր վճարած հարկերից մենք ստիպված ենք լինում վճարել կրկնակի»:

Աբովյան-Թումանյան խաչմերուկում Մեսրոպ Մանուկյանն արձանագրում է նաեւ ասֆալտապատումից հետո կաբելներ անցկացնող Երեւանի «Քաղլույսի» սկսած ու անավարտ կամ կիսատ թողած աշխատանքները, որոնք նաեւ վտանգավոր են: «Իշխանությունը նույն գործը երկու անգամ անում է: Դա կամ տգիտություն է՝ կառավարման ապաշնորհություն, կամ փողեր լվալու տեղ է: Ինչո՞ւ, որովհետեւ բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ամենաշատ փողը ասֆալտի մեջ է: Ինչքանո՞վ է նորմալ, որ փողոցը ասֆալտապատում եք, հետո որոշում եք, որ այդտեղ պետք է հեղեղատար համակարգ լինի»,- հարցնում է ավագանու անդամը:

Ուշադրությունից չեն վրիպում նաեւ տոմետները, որոնք ավագանու անդամը կարողանում էր մատով տեղահան անել: «Այս գործի մեջ միակ պարկեշտ անձնավորությունը քաղաքապետարանի մամլո խոսնակն է, որը նախապես ասում է, որ այսինչ օրը անձրեւ է գալու, տնից դուրս չգաք, թե չէ կխեղդվեք: Նայեք, ես նախապես զգուշացրել եմ»,-հեգնում է Մեսրոպ Մանուկյանը ու աչք ծակող այլ խախտումներ արձանագրում նաեւ կենտրոնի այլ փողոցներում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930